Եթե այդ զորավարժություններն ընդդեմ մեր դաշնակից երկրի են, մենք չենք կարող մասնակցել․ Շարմազանովը՝ ՆԱՏՕ-ի զորավարժություններից հրաժարվելու մասին

Լուրեր

15.06.2026 | 21:45
Երևանում և 10 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.06.2026 | 21:30
Ընդդիմությունը ճիշտ կանի մանդատները վերցնի․ ներքաղաքական պրոցեսները դեռ նոր են սկսվում․ Արմեն Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 21:17
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին
15.06.2026 | 21:14
Զելենսկին հայտնել է, որ Պուտինին հրավիրել է բանակցություններ անցկացնել G7-ի գագաթնաժողովի շրջանակում
15.06.2026 | 21:00
Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր. Փա՞ստ, թե՞ փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 20:49
Իրկուտսկի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
15.06.2026 | 20:38
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ` 15 օրում. Սուրենյան
15.06.2026 | 20:28
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը թվային եղանակով ստորագրվել է կիրակի
15.06.2026 | 20:15
Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» միջազգային խաղաղապահ զորավարժությունը
15.06.2026 | 20:10
Վերաքվեարկություն չի լինի․ սպասելիքներն ու ԿԸՀ-ի որոշումը․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
15.06.2026 | 20:08
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը վերջին տարիներին Հարավային Կովկասում ամենանշանակալի իրադարձությունն է․ Բաքվում Գերմանիայի դեսպան
15.06.2026 | 20:00
Վտանգավոր է․ չենք կարող ձևավորել ԱԺ՝ կոպիտ խախտելով սահմանադրական օրենքների պահանջները․ Հասմիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 19:57
Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
15.06.2026 | 19:54
Միրզոյանը և Նիդերլանդների իր գործընկերը քննարկել են երկու երկրի միջև ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքները
15.06.2026 | 19:48
ԿԸՀ-ի որոշումը վտանգավոր նախադեպ է ստեղծում. «Ականատես»
Բոլորը

Tert.am-ին տված հարցազրույցում ռուսաստանցի հայտնի քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությունը հակասում է վերջերս ստեղծված Հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրին:

Factor.am-ն այս կապակցությամբ մեկնաբանություն խնդրեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից և ՀՀ ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանից:

Պարոն Շարմազանովը նախ ընդգծեց, որ «Հայաստանը չի մասնակցել այդ զորավարժություններին, քանի որ այդպես է հարմար գտել», ապա հիշեցրեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի զորավարժություններին հուլիսի վերջին մասնակցել է: «Մենք մասնակցել ենք, քանի որ այն բացառապես ռազմաբժշկական՝ հումանիտար միջոցառում է եղել, իսկ այս զորավարժություններին չենք մասնակցել, քանի որ այս պահին հարմար չենք գտել։ Սակայն սա այն հարցը չէ, որ աժիոտաժ դարձնենք։ Հայաստանը դեպի ՆԱՏՕ գնալու ոչ միտում, ոչ էլ նպատակ ունի, ուզում եմ չգերագնահատենք չմասնակցելու խնդիրը»,- ասաց նա։

Շարմազանովն, այնուամենայնիվ ընդգծեց, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ տարբեր ձևաչափերով համագործակցում է, ինչպես օրինակ` ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հետ, սակայն անվտանգության խնդիրը «տրվում է հայ-ռուսական միացյալ զորախմբին և ՀԱՊԿ-ին»։

«Ընտրությունը վաղուց կատարված է, և մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ը, սա չի նշանակում, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խզելու ենք, բայց մենք ՀԱՊԿ-ի առանցքային անդամ ենք»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը։

Այնուամենայնիվ` մեր ճշտող հարցին` ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությունն արդյոք հակասում է Հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագրին, ինչպես որ հայտարարել է Կոլերովը, Շարմազանովը պատասխանեց․ «Եթե այդ զորավարժություններն ընդդեմ մեր դաշնակից երկրի են, ընդդեմ ՀԱՊԿ անդամ երկրի, բնականաբար, մենք չենք կարող մասնակցել․ ես ո՛չ ռազմական փորձագետ եմ, ո՛չ էլ ՊՆ ներկայացուցիչ, սպառիչ պատասխան չեմ կարող տալ։ Եթե խոսքը գնում է ընտրության մասին՝ ՆԱՏՕ, թե ՀԱՊԿ, Հայաստանը ընտրել է ՀԱՊԿ-ը և կարիք չկա չմասնակցելուց ողբերգություն սարքել: Եթե ՆԱՏՕ-ի զորավարժությունը լինի երրորդ կողմի դեմ, իսկ այդ երրորդ կողմը ՀԱՊԿ անդամ երկիր լինի, բնականաբար, մենք չենք մասնակցի: Որքան Թուրքիան ՆԱՏՕ անդամ է, կրկնակի անգամ՝ մենք ՀԱՊԿ անդամ: Հայաստանն իր անվտանգության համակարգի ամենաառաջնային դերը հատկացնում է ՀԱՊԿ-ին, իսկ թե Կոլերովն ինչ է ասել, ինչ չի ասել, ինձ չի հետաքրքրում: Հայաստանը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի»։

Իսկ ահա ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, որից և ակնկալվում էր սպառիչ պատասխան, հրաժարվեց այս թեմայով մեկնաբանություն տալ` հիշեցնելով իր փոփոխված կարգավիճակի մասին. «Հիմա ձեր կարծիքով ես դա պետք է մեկնաբանե՞մ, ինչ պետք է ասեի` արդեն ասել եմ: Ես արդեն պատգամավոր չեմ, որ ցանկացած հարցի արձագանքեմ»,- ասաց ՊՆ նորանշանակ փոխնախարարը:

Հիշեցնենք, որ Արտակ Զաքարյանն այսօր ավելի վաղ մեկնաբանել էր, թե ինչու է Հայաստանը հրաժարվել մասնակցել զորավարժություններին՝ նշելով, որ Հայաստանը պաշտոնապես չէր հաստատել իր մասնակցությունը զորավարժություններին, ապա հավելել էր՝ դա պլանավորված էր, սակայն պլաններում վերանայումներ են եղել։ Ինչ վերաբերում է մեզ հետաքրքրող կոնկրետ հարցին` արդյոք ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությունը հակասում է Հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագրին, պարոն Զաքարյանն այդ մասին որևէ պարզաբանում չի տվել:

Հավելենք, որ մինչ այդ էլ` այսօր առավոտյաան ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Factor.am-ին ասել էր, որ ՀՀ ՊՆ-ն ի սկզբանե չէր հայտարարել զորավարժություններին մասնակցելու մասին։

 

Սեդա Ղուկասյան