Ժողովուրդը չի կարող թելադրել, թե դատարանն ինչ որոշումներ կայացնի. Վազգեն Մանուկյանը՝ ՀԽ արտահերթ նիստին

Լուրեր

02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:34
Հրդեհ Արին Բերդի փողոցում. «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
02.04.2026 | 20:22
Ամերիաբանկը IFC-ի կողմից ճանաչվել է GTFP լավագույն թողարկող բանկը Կովկասյան տարածաշրջանում
02.04.2026 | 20:11
Արտոնյալ ուսանողը. ինչու է ռեկտորն ամեն անգամ դիմավորում Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:00
Պուտինն իր հայտարարությամբ Փաշինյանին աջակցեց՝ հարվածի տակ դրեց այդ ընդդիմադիր ուժերին․ Ավետիք Քերոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 19:46
Մոլդովայի խորհրդարանը հաստատել է ԱՊՀ-ից դուրս գալու օրենքները
02.04.2026 | 19:33
Ազնվացեղ եղջերուների վարքագիծը կարող է լինել անկանխատեսելի. ՇՄՆ-ն` բնակավայրերի մոտ հասած կենդանիներից հեռավորություն պահելու մասին
02.04.2026 | 19:22
Փաշինյանը ներկա է եղել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը
02.04.2026 | 19:15
Վիրավորված եմ Պուտինի ասածից․ գիտի՝ ՌԴ անձնագիր ունեցողը չի կարող մասնակցել ՀՀ ընտրությանը, կայսերական մտածելակերպով է առաջնորդվում․ Նարեկ Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Հանրային խորհրդից տեղեկացնում են, որ ՀԽ-ն մայիսի 20-ին արտահերթ նիստ է անցկացրել՝ քննարկելու Հայաստանի դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Խորհրդի անդամները նախ անդրադարձել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հանրապետության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու կոչին։ Հնչել են տարբեր կարիծքներ ու դիրքորոշումներ, սակայն շատերը լուրջ մտահոգություն են հայտնել այդ երևույթի վերաբերյալ՝ նշելով, որ նման գործելաոճը չի բխում իրավական պետություն կառուցելու և խնդիրները բացառապես օրենքի շրջանակներում լուծելու սկզբունքներից։

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն, իր կարծիքը հայտնելով Փաշինյանի կոչի, ինչպես նաև դրան հաջորդող ելույթի մասին, մասնավորապես ասել է․

«Ստեղծված իրավիճակը կարող է շատ վտանգավոր լինել մեր երկրի համար։ Դատական համակարգն ամբողջ աշխարհում ծառայում է օրենքին, այն պետք է անկախ լինի թե՛ գործադիր իշխանությունից, թե՛ օրենսդիր իշխանությունից և թե՛ ժողովրդի մեծ կամ փոքր հատվածների ճնշումներից՝ առաջնորդվելով միան օրենքով։ Որոշումների անհամաձայնության դեպքում կան բողոքարկման մեխանիզմներ, և ժողովուրդը չի կարող թելադրել, թե դատարանն ինչ որոշումներ կայացնի։ Այո, դատական համակարգը մեզ մոտ մտահոգիչ է, բայց այն իդեալական չի նաև ամբողջ աշխարհում, և բարեփոխումներ իհարկե պետք են։ Այս առումով Բարձրագույն դատական խորհուրդն ունի իրավական լայն լիազորություններ, և առանց վեթինգի կամ անցումային արդարադատության իրականացման այդ խնդիրները կարելի է լուծել»։

Հանրային խորհրդի նախագահը, արտահայտելով իր տեսակետը անցումային արդարադատության վերաբերյալ, նաև նշել է, որ դրա անցկացման համար մեր երկրում չկան համապատասխան նախադրյալներ, և այն ավելի շատ բացասական հետևանքներ է թողնելու Հայաստանի միջազգային վարկանիշի վրա։

Վազգեն Մանուկյանը մտահոգություն է հայտնել վարչապետի ելույթում հնչած՝ Արցախ-Հայաստան փոխհարաբերությունների, «դավադիր պատերազմ հրահրելու», «որոշ տարածքներ հանձելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու» հայտարարությունների վերաբերյալ։

Նա վտանգավոր ու վնասակար է գնահատել նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու մտադրությունը։

Հանրային խորհուրդը քննարկում է ծավալել դատական բարեփոխումների գործընթացի իրավական լուծումների շուրջ։ ՀԽ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Կարեն Զադոյանն այս հարցերի, մասնավորապես անցումային արդարադատության և վեթինգի վերաբերյալ ներկայացրել է ծավալուն տեղեկատվություն, որից հետո խորհրդի տարբեր անդամներ արտահայտել են իրենց տեսակետները։

Ամփոփելով քննարկումը՝ Հանրային խորհուրդը որոշել է ամենայն ուշադրությամբ հետևել ՀՀ կառավարության և Ազգային ժողովի նախաձեռնած դատական բարեփոխումների գործընթացին և Հանրային խորհրդի հարթակն օգտագործել մասնագիտական, փորձագիտական քննարկումների կազմակերպման և այդ քննարկումների արդյունքում կառավարությանը դիրքորոշում և առաջարկներ ներկայացնելու նպատակով։