Թուրքիայում ԱԳՆ-ի 206 աշխատակից կձերբակալվի. դատախազները հիմքեր են ներկայացրել

Լուրեր

06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
06.08.2026 | 13:48
ՔՊ-ն Վարդևանյանի ընտրության հարցով փակ նիստ է անցկացնում
06.08.2026 | 13:46
Իրանի նախագահը հայտարարել է, որ գերագույն առաջնորդի հետ կապ հաստատելը «շատ դժվար է»
06.08.2026 | 13:38
Արամ Վարդևանյանը Էդգար Ղազարյանի փոխարեն ներողություն խնդրելու պատրաստակամություն հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:30
Խաղացողը փողոցում կանգնեցրել է ինձ, ասել՝ «մի բան արեք, փրկեք ինձ էս պրոբլեմից»․ Փաշինյան.
06.08.2026 | 13:23
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
06.08.2026 | 13:14
Դատող կողմի համար տապալված դատավարություն է․ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:11
Մեսիի դուբլը հաղթանակ է բերել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:07
Մարիա Կարապետյանը Գառնիկ Դավթյանի և ադրբեջանցիների համատեղ լուսանկարները կհրապարակի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:00
ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:56
Բաքվի վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել հայ գերիների շինծու գործերով դատավճիռները
06.08.2026 | 12:51
Արամ Վարդևանյանը որոշել է՝ չի վերադառնալու փաստաբանական գործունեությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
Բոլորը

Թուրքական իշխանությունները հրահանգել են ԱԳ նախարարության 249 աշխատակցի ձերբակալել: Նրանց կասկածում են 2016 թ. զինված հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող, ԱՄՆ-ում բնակվող կրոնական առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ: Այս մասին հայտարարել է Անկարայի դատախազությունը, տեղեկանում ենք Al Jazeera-ից:

Նախօրեի դրությամբ՝ Թուրքիայի տարբեր շրջաններում առնվազն 106 կասկածյալ արդեն ձերբակալվել է այն բանից հետո, երբ դատախազները եկել են եզրահանգման, որ նրանք առնչություն են ունեցել նախարարության ընդունելության քննություններին առնչվող խաբեությանը:

Թուրք պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ իշխանության նախկին դաշնակից «գյուլենական» շարժման անդամները քաղաքացիական և ռազմական բյուրոկրատիայի շրջանակում «զուգահեռ պետություն» են ղեկավարում՝ առաջնորդվելով սեփական օրակարգով:

Այդուհանդերձ, ԱՄՆ աքսորված Ֆեթուլլահ Գյուլենը հերքում է իրեն ներկայացված մեղադրանքները:

Նախօրեին՝ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում դատախազները, մինչև երկրի 42 շրջաններում հատուկ գործողություններ իրականացնելը, կասկածյալներին ձերբակալելու հիմքերն են ներկայացրել:

Նելլի Մելքոնյան