Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի պատվիրակությանը

Լուրեր

08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
Բոլորը

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում գործող երկու կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից մեկի՝ «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ» ընկերության գլխավոր բաժնետեր ֆրանսիական Ամունդիի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, բիզնես մոնիտորինգի և հսկողության գծով տնօրեն Բերնար դը Վիթի գլխավորած պատվիրակությանը:

«Հանդիպմանը ներկա էին նաև Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և Կենտրոնական Բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհավորել է «Ամունդի-ԱԿԲԱ Ասեթ Մենեջմենթ»-ի 5-ամյա գործունեության առթիվ և նշել, որ Հայաստանի Կառավարությունը պատրաստակամ է զարգացնել համագործակցությունը նման վստահելի և հեղինակավոր գործընկերոջ հետ:

Մհեր Գրիգորյանն առանձնակի կարևորել է բարեփոխումների իրականացման գործընթացում թափանցիկ և կայուն գործելակերպ ունեցող ընկերությունների մասնակցությունը:

Բերնար դը Վիթը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հակիրճ ներկայացրել է ընկերության գործունեությունը և գործելակերպը:

Զրուցակիցները համակարծիք են եղել Հայաստանում ֆինանսական շուկայի զարգացման գործում արժեթղթերի շուկայի կայացման կարևորության հարցում: Հանդիպմանը մասնակիցները շեշտել են հասարակության շրջանում կենսաթոշակային կուտակային համակարգի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացման անհրաժեշտությունը՝ համարելով այն առաջնային խնդիր համակարգը զարգացնելու և համագործակցությունը խորացնելու հարցում:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպման ավարտին ևս մեկ անգամ նշել է համագործակցությունն ընդլայնելու Կառավարության ցանկության մասին՝ ընդգծելով, որ համատեղ իրականացվում է շատ պատասխանատու միջոցառում, որն ունի կարևոր սոցիալական, տնտեսական և ֆինանսական ազդեցություն»,- ասված է հաղորդագրությունում: