13:30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու գործընթացը սկսված է և այլևս անշրջելի. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ Կառավարությունում իր ելույթից հետո դռնփակ ռեժիմով քննարկումներ են ունեցել:

«Այդ քննարկումներն այն մասին էին, թե մենք ինչ ճանապարհային քարտեզով ենք գնալու առաջ, ինչ գործողություններ ենք ձեռնարկելու»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ կցանկանար քննարկումներից մանրամասներ ներկայացնել, բայց չի անի, և բացատրեց՝ ինչու. «Հիմա չեմ ուզում շատ կոնկրետացնել, որպեսզի եթե քննարկումների արդյունքում լուծումները մի քիչ այս կողմ-այն կողմ լինեն, դա չմեկնաբանվի, որ՝ այ, ես հենց այդ լուծումն էի հայտարարել, բայց հիմա մի քիչ այլ լուծում է լինում»:

Վարչապետը նաև շնորհակալություն հայտնեց բոլոր այն քաղաքացիներին, ովքեր արձագանքել են իր կոչին և այսօր առավոտից արգելափակել են ՀՀ դատարանների ելքերն ու մուտքերը:

«Ես ուզում եմ հստակ ասել, որ այդ ակցիայի նպատակն արձանագրելն էր Հայաստանում իրապես անկախ դատական համակարգ ունենալու՝ ժողովրդական պահանջը, և արձանագրելն էր, որ այդ պահանջի մեջ ժողովուրդը և Կառավարությունը միասնական են, չունեն հակասություն»,- հավելեց նա:

Փաշինյանն ասաց, որ ակցիան ծառայել է իր նպատակին, և կոչ արեց ժամը 13:30-ից վերացնել բոլոր դատարանների արգելափակումը:

Մանրամասները՝ տեսանյութում: