Պետք է ժամ առաջ հայտարարություններից անցնել համակարգային և անշրջելի բարեփոխումների իրականացման՝ Հայաստանն այլևս սպասելու ժամանակ չունի. Ազատ Դեմոկրատներ կուսակցության հայտարարությունը

Լուրեր

11.07.2026 | 23:11
Լինդա Նոսկովան՝ «Ուիմբլդոնի» չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 22:51
Էդուարդ Սպերցյանը գոլ է խփել «Ալ Ահլիում» նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 22:07
RAF. Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 19:59
Մի՛ վնասեք ծառերն ու բուսականությունը, մի՛ անհանգստացրեք վայրի կենդանիներին. ՇՄՆ-ի կոչը
11.07.2026 | 19:33
Երասխ գյուղի մոտ այրվել է կցորդով բեռնատար․ վարորդը հոսպիտալացվել է
11.07.2026 | 19:23
«Ճանապարհային ոստիկանության» անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ ՆԳՆ-ի զգուշացումը
11.07.2026 | 19:00
Ծաղրում, ասում էին՝ ինչ «Ոսկե ծիրան», կինո չունենք, այսօր աշխարհի 50 լավագույնների ցանկում ենք․Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 18:39
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կողքին. ԱԳ փոխնախարար
11.07.2026 | 18:14
Թրամփը հայտարարել է, որ հրահանգներ է թողել իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
11.07.2026 | 17:45
Apple-ը դատի է տվել OpenAI-ին՝ մեղադրելով ընկերությանը առևտրային գաղտնիքներ գողանալու մեջ
11.07.2026 | 17:13
Քննարկվել են ԲՏՃՄ կրթության զարգացման ուղղությամբ Հայաստան–ՅՈՒՆԵՍԿՕ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
11.07.2026 | 16:49
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
11.07.2026 | 16:26
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի վստահելի գործընկերներից է. Խալեդ Էլ-Էնանի
11.07.2026 | 15:55
ԱԳՆ-ն Շենգենյան վիզայի տրամադրման խորհրդատվական տեսանյութ է հրապարակել
11.07.2026 | 15:32
Երևանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
Բոլորը

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

 

«Ազատ դեմոկրատներ կուսակցությունը վստահ է, որ պետության զարգացման և ժողովրդավարացման կարևոր ցուցիչներից մեկը դատական իշխանության անկախությունն ու դրա նկատմամբ հասարակական վստահության բարձր մակարդակն է:

ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածը փաստում է, որ պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա:

Տրամաբանական էր, որ նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին պետք է հաջորդեին մի շարք գործընթացներ, որոնք պետք է միտված լինեին թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր և թե՛ դատական իշխանության ճյուղերում առկա իրավիճակին պատշաճ գնահատական տալուն և այդ ոլորտներում արմատական և համակարգային հստակ և այդքան անհրաժեշտ փոփոխություներ իրականացնելուն:

Հտակ է, որ օրենսդիր և գործադիր մարմնում բացարձակ մեծամասնություն ունեցող օրվա իշխանությունները 2018թ. դեկտեմբերի 9-ից հետո ավելի քան բավարար ժամանակ ունեին վերը նշված ոլորտներում առկա խնդիրների քաղաքական գնահատականը տալու և համակարգային փոփոխությունների ռազմավարություն մշակելու և իրականացնելու համար: Ցավոք, վերջին օրերին տեղի ունեցած զարգացումները, դրանց շուրջն ընթացող հասարակական բողոքի ակցիաները ցույց տվեցին, որ հասարակական-քաղաքական տարբեր խմբերի կողմից երբեմն գիտակցաբար, երբեն նաև ոչ դիտավորությամբ տեղի է ունենում հասարակության տարբեր շերտերի բևեռացում, քաղաքական և պետական ինստիտուտների թուլացում, որը ոչ մի կերպ չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից:

Տեղին է նաև շեշտել,  որ Հայաստանի հասարակության բևեռացումը և շերտավորումը՝ թե՛ սոցիալական և թե՛ քաղաքական, ավելի քան տասնամյակների արմատներ ունի, ինչն էլ հանգեցնում է ինքիշխանության և պետական ինստիտուտների թուլացման, որի հետևաքով Հայաստանը կորցնում է իր դիմադրողականությունը:

Այն, որ Հայաստանում դատական իշխանության և իրավական համակարգի նկատմամբ առկա անվստահությունը մեծ է, որևէ մեկի համար նորություն չէ: Արդարադատության համակարգի բացերի, ավելին՝ դրա բացակայության մասին խոսվել է բազմիցս, սակայն այդ խնդրի լուծման ուղղությամբ էական քայլեր չեն արվել:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը կոչ է անում ՀՀ իշխանություններին թե՛ դատական համակարգում և թե՛ իշխանության մնացած ճյուղերում փոփոխությունների մասին հայտարարություններից ժամ առաջ անցնել իրական, համակարգային և անշրջելի փոփոխությունների իրականացման գործուն քայլերի, քանզի Հայաստանը և ՀՀ առջև ծառացած մարտահրավերները մեզ այլևս սպասելու ժամանակ չեն տալիս:

Մեր գնահատմամբ՝ դատարանների շրջափակման վերաբերյալ վարչապետի կոչը չի կարող լինել նշյալ խնդրի լուծումը, ավելին՝ դա համարում ենք անթույլատրելի: Վստահ ենք, որ դատական համակարգի այս իրավիճակի պատճառը ոչ թե պրոֆեսիոնալների բացակայությունն է այդ համակարգում, այլև տարիներ շարունակ քաղաքական մեծամասնության կողմից այդ համակարգի, որպես իշխանության անկախ ճյուղի կայացման հետևողական խոչընդոտումը և ընտրովի արդարադատության իրականացումն է եղել:

Համոզված ենք, որ դատական իշխանության կայացման գործընթացը պետք է լինի բացառապես իրավական ճանապարհով և ունենալով բացարձակ մեծամասնություն ՀՀ վարչապետը պետք է ժամ առաջ սկսի հասարակական-քաղաքական երկխոսություն: Օրենսդրական ճանապարհից զատ, մնացած բոլոր ճանապարհները ոչ միայն անընդունելի են, այլև հղի մի շարք վտանգներով, որոնք կարող են բացասաբար ազդել թե՛ մեր պետության միջազգային վարկանիշի և թե՛ իրապես անկախ և ինքնաբավ դատական համակարգ կայացնելու գործընթացի վրա»: