Մեզ ոչինչ հետ չի պահի մեր նպատակներին հասնելուց. Նիկոլ Փաշինյանը՝ դատարաններն արգելափակելու մասին. ՈՒՂԻՂ

Լուրեր

29.03.2026 | 22:16
Հրդեհ ավտոմեքենայում․ տուժածներ չկան
29.03.2026 | 21:13
Ֆինլանդիայում ուկրաինական երկու անօդաչու սարք է ընկել
29.03.2026 | 20:38
Եղիշե Մելիքյանը՝ Բելառուսի հավաքականից կրած պարտության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 20:19
Խաղաղության պայմանագրի հետ կապված նորություն չկա, մեր դիրքորոշումը նույնն է՝ պատրաստ ենք ստորագրել․ Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 19:57
Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Բելառուսին
29.03.2026 | 19:51
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
29.03.2026 | 19:34
Ալեն Սիմոնյանն ինչո՞ւ ներողություն խնդրի, ակնհայտ սադրանք է եղել. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 19:15
Իրանը սպառնում է հարվածներ հասցնել տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի համալսարաններին
29.03.2026 | 18:19
ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումները չեն դանդաղել․ փաստաթղթերի համաձայնեցման փուլում ենք․ Միրզոյան
29.03.2026 | 17:55
Քարաթափում՝ Լծեն-Տաթև և Երևան-Մեղրի ավտոճանապարհին
29.03.2026 | 17:19
3 անձ է ձերբակալվել Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո
29.03.2026 | 16:58
Թրամփի հատուկ ներկայացուցիչը 64-ամյա Ալիևին «երիտասարդ, բայց առանձնահատուկ առաջնորդ» է համարում
29.03.2026 | 16:47
Հայաստան-Բելառուս․ Հայտնի են մեկնարկային կազմերը
29.03.2026 | 16:25
Փամբուխչյանը` փոսերի խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
Բոլորը

Այն, ինչ մենք անում ենք, մեր գործունեության տրամաբանությունը և գործիքակազմը չի փոխվում: Եթե մենք ինչ-որ շենքերի մուտքեր արգելափակում ենք՝ որպես ակցիա, ուզում եմ հիշեցնել բոլորիս, որ ամեն ինչը պիտի տեղի ունենա ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով վաղը դատարանների մուտքերը փակելու կոչին՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս գործողություններում որևէ բռնություն, որևէ սադրանքի արձագանքել, որևէ սադրանքի տրվելը պետք է բացառվի: Վաղը Ոստիկանությունը պարտավոր է, և իմ հրամանն է, որ Ոտիկանությունը պիտի ապահովի խաղաղ ակցայի անվտանգությունը, բայց կարծում եմ, որ մեր կողմից առաջարկված ակցիայի մասնակիցները ևս պետք է այս հրամայականն իրենց աչքի առաջ ունենան, ոչ սադրանքի չտրվեն, բռնություն չպետք է լինի»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ տեսնում է, որ կան մարդիկ, ովքեր դեռ մտածում են, որ կարող են բռնությամբ հարցեր լուծել, և կան դատարաններ, որ այդ մարդկանց աջակցություն են ցուցաբերում. «Բայց ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ մենք արդեն ապացուցել ենք, որ բռնությունը բացառող, ատելությունը բացառող քաղաքական պայքարը մեզ համար ունի սկզբունքային նշանակություն և դա մեր հաղթանակի գրավականն է»:

Ըստ վարչապետի՝ վաղը կայանալիք ակցիաների ընթացքում պետք է լինել կատարյալ քաղաքավարի միմյանց և ուրիշների նկատմամբ, նույնիսկ նրանց նկատմամբ, ովքեր դժգոհ են այդ ակցիաներից:

«Մենք չենք զլանա ներողություն խնդրել նրանցից, ովքեր կարծում են, որ իրենց անհարմարություններ ենք պառճառում, մենք ոչ մի սադրանքի չենք տրվի, միանշանակ կլինենք միասնական, բայց ոչ մի բան մեզ հետ չի պահի մեր նպատակներին հասնելուց: Հայաստանն իրոք անկախ, իրոք ժողովրդավար, իրոք իրավական պետություն դարձնելու ճանապարհից»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: