«Աչքովս եմ տեսել, որ Մարտի 1-ի նախօրեին Արցախից բերված զորքը գտնվում էր Հանրապետական հավաքակայանում»․ ՊՆ նախկին փոխնախարարը հակադարձում է Ռոբերտ Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.07.2026 | 14:13
8 տարի «ավտոմատը ձեռքիս առաջնագծում» կանգնած եմ եղել. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 14:04
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը
02.07.2026 | 13:49
Պարզ ճակատով եմ ավարտում այս փուլը, որևէ բանի համար չեմ փոշմանում. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:41
«Կոնկրետ օրինակով եմ ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա»․ Գեղամ Մանուկյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:35
Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
02.07.2026 | 13:12
Անհեթեթություն է, կոռեկտ չէ. Ալեն Սիմոնյանը` ՀՀ նախագահ ընտրվելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:05
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
02.07.2026 | 13:00
Ի՞նչ քայլեր կանի ԵՄ-ն, եթե ՌԴ-ն թանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ֆոն դեր Լայենը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:50
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ հանգստանալ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:44
«Բացառում եմ, 2013-ի սցենարը չի կրկնվի»․ Փաշինյանը՝ ՌԴ-ի ճնշման ներքո ԵՄ մերձեցումից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:36
ՌԴ-ն Ուկրաինայի դեմ 74 հրթիռ և շուրջ 500 ԱԹՍ է կիրառել․ Կիևում զոհերի թիվը հասել է 13-ի
02.07.2026 | 12:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, ով պաշտոնավարել է 2008 թվականի մարտյան իրադարձությունների ժամանակ, Factor.am-ի հետ զրույցում պնդեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղյակ է եղել պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի 0038 հրամանից, որն ընկած է Քոչարյանին ներկայացված մեղադրանքի հիմքում:

«Ի սկզբանե Քոչարյանը տեղյակ է եղել 0038 հրամանից: Չի կարող պատահել՝ նման հույժ գաղտնի հրաման լինի ու երկրի նախագահը չիմանա, որովհետև դա վերաբերում է զորքին»,- ասաց պաշտպանության նախկին փոխնախարարը: Նա պատմեց, որ 2008-ի փետրվարի 22-ի երեկոյան պաշտպանության նախարարին ու տեղակալներին Ռոբերտ Քոչարյանը կանչել է նախագահական նստավայր ու քննարկել հետընտրական իրավիճակը։ Իսկ դրա հաջորդ օրը Քոչարյանը հանդիպել է բարձրագոււյն սպայական կազմի հետ: «Հրահանգներ է տվել փետրվարի 23-ին, որից հետո դուրս է եկել 0038 հրամանը։ Տեղյակ չլինելը ո՞րն է»,- ասաց Մելքոնյանը։

Նշենք, որ գործով դատավարության ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ 0038 հրամանին ծանոթացել է վերջերս, քրգործի շրջանակում և գտնում է, որ ճիշտ հրաման էր՝ ճիշտ ժամանակին, որը կանխեց շատ վատ զարգացումներ։

Ռոբերտ Քոչարյանը նաև դատարանում պնդել է. «Արցախի Հանրապետությունից մեկ մարդ Զինված ուժերից չի բերվել՝ այդ միջոցառումներին մասնակցելու համար: Չի՛ բերվել»:

«Ես իմ աչքով եմ տեսել, որ զորքը գտնվում է Հանրապետական հավաքակայանում, Արցախից բերված զորքը»,- հակադարձեց Գագիկ Մելքոնյանը՝ հավելելով. «Արցախից բերվել են զինվորականներ, զորք է բերվել, որը տեղակայված է եղել սկզբի օրը Նուբարաշենում, հետո տեղափոխել են մեր Հանրապետական հավաքակայան։ Թիվը չեմ հիշում։ Բայց որ զորքը գտնվել է հավաքակայանում ու որ այդ զորքին մենք լրիվ նոր համազգեստ ենք տվել, դա փաստ է։ Զորքը դարձել է նույն ձև հագնված»։

Հարցին՝ առանց Արցախի նախագահի իմացության և ներգրավվման կարո՞ղ էր զորք բերվել Ղարաբաղից, Մելքոնյանը բացասական պատասխան տվեց. «Իհարկե՝ ոչ։ Արցախի նախագահն էլ է տեղյակ, Արցախի հրամանատարությունն էլ է տեղյակ։ Բոլորն էլ տեղյակ էին, որ բոլոր կորպուսներից ու Ղարաբաղից գալիս էին վաշտեր՝ 100-120 հոգի կազմով, գալիս էին Երևան: Առանց Արցախի նախագահի ո՞նց կարող էր զորք գալ այստեղ»։

Հարցին, թե իր կարծիքով՝ Արցախի ներկա ու նախկին նախագահների երաշխավորությունն ի՞նչ ազդեցություն կունենա, քանի որ վաղը կհրապարակվի Քոչարյանի կալանքի հարցով վճիռը, Գագիկ Մելքոնյանն ասաց. «Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը լիներ Քոչարյանի փոխարեն, արդյո՞ք Արցախի նախագահները միջնորդությամբ հանդես կգային: Իհարկե՝ չէին գա։ Երկրորդ, երբ Արցախի հերոս Բաբայան Սամվելին կալանավորում էին 2 տարի առաջ, Արցախի նախագահները լռություն պահպանեցին։ Արցախի բարերար Լյովա Հայրապետյանը երբ կալանավորվեց, նախագահներն ինչո՞ւ միջնորդությամբ հանդես չեկան, որ գոնե տեղափոխեին այստեղ։ Ու այդ մարդը բանտում էլ մահացավ: Քոչարյանի համար անում են ամեն ինչ՝ որպես ղարաբաղցի, բայց մնացածի համար ոչինչ չարեցին»:

Մանրամասները՝ տեսանյությում։

Մարինե Խառատյան