Ոստիկանությունը «Սաշիկի արագաչափերի» ընկերության հետ 3 միլիարդ 172 միլիոն դրամի նոր պայմանագիր է կնքել

Լուրեր

14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
14.09.2026 | 18:03
Սամվել Կարապետյանը 30-ից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է, դրանց ծանո՞թ եք․ Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:57
Կրեմլը ողջունել է Կիևին ուղղված Թրամփի կոչը՝ դադարեցնել ՌԴ-ի տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումները
14.09.2026 | 17:49
Չեմ վիճարկում Ղարաբաղի՝ նախկինում հակամարտությունից տուժած շրջաններում հայկական հարուստ հետքը. Գրոնո
14.09.2026 | 17:40
Արփինե Սարգսյանն ու Իրակլի Կոբախիձեն քննարկել են իրավապահ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 17:31
«Ուժեղ Հայաստանը» հանձնաժողովի նախագահի պաշտոնում նոր թեկնածու առաջադրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 17:22
Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները Միացյալ Թագավորությունից անկախանալու մասին փոխըմռնման հուշագիրը
14.09.2026 | 17:12
Եվրահանձնաժողովը կուսումնասիրի ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի գրառումը Արցախի մշակութային ժառանգության մասին
14.09.2026 | 17:07
Չփորձե՛ք ինձ նկատողություն անեք․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
14.09.2026 | 16:50
Փոխե՛ք ձեր առաջնորդին․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:45
210 մլն դրամ կանխիկ, G63-ի փաստացի տիրապետում, ZIL-ը՝ նվեր․ ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
14.09.2026 | 16:35
Գրոնոն Երևանում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը
14.09.2026 | 16:23
Փաստաբան և Հարկադիրի նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել
Բոլորը

Հայաստանի հետհեղափոխական կառավարությունն աղմուկի կենտրոնում հայտնված «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի հետ 3 միլիարդ 172 միլիոն դրամի նոր պայմանագիր է կնքել:

Պայմանագրի շրջանակներում ընկերությունը շարունակելու է իրականացնել ճանապարհային երթևեկության կանոնների պահպանում՝ արագաչափ սարքերի և տեսախցիկների միջոցով: Պայմանագիրը Ոստիկանության ու «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ն կնքել են 2019 թվականի հունվարի 25-ին: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության e-gov.am կայքից:

Պայմանագրից տեղեկանում ենք, որ նշյալ 3 միլիարդ 172 միլիոն դրամից 314 միլիոն 200 հազար դրամը «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ի կատարած աշխատանքի վարձատրության արժեքն է, իսկ 2 միլիարդ 850 միլիոնն ընկերության կատարած ծախսերի փոխհատուցումը:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ այս չափի խոշոր գնումը իրականացվել է առանց մրցույթի, մեկ անձից կատարվող գնումների ընթացակարգով: 3 միլիարդ 172 միլիոն դրամի կնքված պայմանագրի համատեքստում աչքի է ընկնում նաև այն փաստը, որ նախորդ տարի՝ 2018 թվականին, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունը բացահայտել էր, որ «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը պետությանը պատճառել է 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամի վնաս:

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը միշտ կապվել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի հետ:

Ի դեպ, այդ մասին պնդումներ ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հեղափոխությունից հետո, արել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մասնավորապես, ապրիլի վերջին ուղիղ եթերում պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, Նիկոլ Փաշինյանն ասել էր. «…ներվել է Սաշիկի արագաչափերի տուգանքի 13 միլիարդ դրամը»:

Իսկ ահա Ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը վարչապետի հայտարարությունից հետո Factor.am-ի հետ զրույցում ասել էր, որ արագաչափերը պետական են, որևէ մեկին չեն պատկանում:

Ավելի վաղ էլ Խաչատրյանն այլ լրատվամիջոցի հետ զրույցում նշել էր, որ Սաշիկ Սարգսյանն արագաչափերի բիզնես չի ունեցել: Հիշարժան է նաև այն, որ 2018 թվականի ապրիլին, երբ ընթանում էր «Իմ քայլը» արշավը, իրականացվում էին ակցիաներ, որոնց շրջանակներում Նիկոլ Փաշինյանը և մյուսները կպչուն թղթերով փակում էին արագաչափերի տեսախցիկները:

Նարեկ Կիրակոսյան