«Դա պետական գույք է». Արմեն Խաչատրյանը՝ վարչապետի՝ «Սաշիկ Սարգսյանի արագաչափերը» հայտարարությունից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը

-Պարոն Խաչատրյան, շաբաթ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձավ իր այն խոստումների կատարմանը, որոնք հնչեցրել է հեղափոխության հարթակից և նաև ասաց, որ ներվել է արագաչափերի տուգանքի 13 միլիարդ դրամ: Վարչապետը կրկին օգտագործեց «Սաշիկի արագաչափեր» արտահայտությունը: Դուք հայտարարել էիք, որ Ալեքսանդր Սարգսյանը կապ չունի դրանց հետ: Ի վերջո, այդ անձնավորությունն ի՞նչ կապ ունի արագաչափերի հետ:

-Հիմա միլիարդների համաներումից խոսենք, թե՞ էլի Սաշիկ Սարգսյանից:

-Նախ հստակեցնենք, երբ Դուք ասում եք, որ Սաշիկ Սարգսյանը կապ չունի, իսկ վարչապետն ընդգծված ասում է Սաշիկ Սարգսյանի արագաչափերը…

-Վարչապետն այդ հարցին անդրադարձավ այն համատեքստում, որ վարչական ակտերը համաներվել են: Սա իրականացվել է իր պաշտոնավարման հենց սկզբից: Ինչ վերաբերվում է մյուս ակնարկին, այն ժամանակ լրատվամիջոցների կողմից բավականին փոփոխվել էր իմ ասածների համատեքստը: Ես ընդամենն ասել եմ, որ այդ գույքը պետական գույք է և մասնավորի չի կարող լինել: Սաշիկ Սարգսյանի գործունեության հետ կապված որևէ բան չեմ կարող ասել:

-Դուք parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասել էիք՝ Սաշիկ Սարգսյանն արագաչափերի հետ կապ չունի, պարոն Խաչատրյան:

-Ես ասել եմ, որ այդ գույքը չի կարող պատկանել ֆիզիկական անձի: Դա պետական գույք է, իմ ասելիքը դա է:

-Այսինքն, եթե պետական գույք է, ուրեմն որևէ անհատի չի պատկանում, այդ թվում նաև Սաշիկ Սարգսյանի՞ն:

-Չէ, խնդրում եմ Դուք էլ  մի տարեք այլ դաշտ: Թե հիմա այդ գույքի ձեռքբերման ի՞նչ գործընթացներ են եղել, ո՞նց, ի՞նչ, ես դրանց մասին չեմ կարող նշել: Իմ ասելիքն այն է, որ այդ արագաչափերը պետական գույք են:

-Պարոն Խաչատրյան, ճիշտ ենք հասկանու՞մ, որ պետությանն է, ուրեմն ոչ մեկինը չէ:

-Եթե պետությանն է, ուրեմն պետությանն  է:

-Այդ թվում նաև Սաշիկ Սարգսյանինը չէ՞:

-Դուք հարցը տալիս ենք այնպես, որ ես… ես կրկնում եմ՝ պետական գույքը չի կարող լինել անհատինը: Վարչապետն այլ բան է ասում:

-Վարչապետն ասում  է՝ Սաշիկ Սարգսյանի արագաչափերի տույժ-տուգանքները:

-Վարչապետի ասածն այլ բան է նշանակում: Վարչապետի ասածի մեջ այն համատեքստում է, որ տնտեսական գործունեություն են իրականացրել այդ համակարգը ստեղծելիս: Այս համատեքստում է այդ ամեն ինչն ասվում: Այդ գույքը վերջին հաշվով պետական գույք է:

–Այսինքն՝ գույքի ձեռք բերումը, տեղափոխու՞մն է եղել Սաշիկ Սարգսյանի միջոցով:

-Չգիտեմ:

-Վարչապետը շատ վստահ էր ասում, որ Սաշիկ Սարգսյանի արագաչափերն են:

-Այո, վարչապետն ինչ ասում է՝ վստահ է ասում:

–Բայց Դուք  հիմա հակասում եք երկրի ղեկավարին:

-Ոչ, ես երկրի ղեկավարին չեմ հակասում: Դուք մի տարեք այլ դաշտ:

Հ․ Գ․ Հիշեցնենք,որ անցած հունվարին Արմեն Խաչատրյանը parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասել էր․ «Սաշիկ Սարգսյանը արագաչափերի բիզնես չի ունեցել»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան