Թղթածրարների և փոստային առաքման վրա վատնվող միլիոնավոր դրամներ՝ էլեկտրոնային նամակագրության փոխարեն

Լուրեր

22.11.2024 | 19:31
Լուկաշենկոն սպառնացել է «ամբողջությամբ ինտերնետը անջատել» բողոքի ակցիաների դեպքում
22.11.2024 | 19:18
Կարեն Սարուխանյանը հրապարակել է օրգանիզմում թմրանյութի առկայությունը ստուգող թեստի արդյունքները
22.11.2024 | 19:00
Ալիևը նոր խնդիրներ ստացավ COP29-ով՝ բարձրաձայնվեց ԼՂ-ում հայերի էթնիկ զտման, Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի մասին․ Օլեգ Դուլգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 18:58
Մուշեղ Մկրտչյանը դարձել է ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
22.11.2024 | 18:45
Ավինյանն ու Մարությանը կբանավիճեն Factor TV-ում, ՀՀ-ն և Վրաստանը կմրցեն Ազգերի լիգայում․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 18:40
Լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը դատապարտվել է 18 տարի ազատազրկման
22.11.2024 | 18:32
Տոկաևը Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով հանձնարարել է ռազմական ու քաղաքացիական օբկետների պաշտպանության հրատապ միջոցներ ձեռնարկել
22.11.2024 | 18:24
Ալիևը հայտարարել է, թե Հարավային Կովկասում բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղաղության համար
22.11.2024 | 18:16
Բրազիլիան հետաքրքրված է տեխնլոգիական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ
22.11.2024 | 18:09
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
22.11.2024 | 18:00
Factor TV-ի լրագրողը մրցանակի արժանացավ
22.11.2024 | 17:54
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին
22.11.2024 | 17:48
Կիմ Չեն Ընը խոսել է Կորեական թերակղզում միջուկային պատերազմի մասին
22.11.2024 | 17:34
Կարեն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր
22.11.2024 | 17:30
Չինաստանում 83 մլրդ դոլարի ոսկու պաշար է հայտնաբերվել
Բոլորը

Մինչ վարչապետն ու նախարարները խոսում են տարբեր ոլորտներում էլեկտրոնային համակարգին անցնելու մասին, նախարարությունների լրատվական վարչությունները ահռելի գումարներ են ծախսում ստացված հարցումներին թղթածրարների միջոցով պատասխանելու համար։

Factor.am-ը պարբերաբար գրավոր հարցումներով դիմում է տարբեր նախարարությունների և մեր էլեկտրոնային հարցումներին, չգիտես ինչու, գերատեսչություններից թղթածրարներով են պատասխանում։ Թե ինչո՞ւ են խնայողության ռեժիմով աշխատելու մասին բարձրաձայնող մեր կառավարությունում միջոցներ շռայլում թղթածրարների և փոստային ծառայությունների վրա, այն դեպքում, երբ էլեկտրոնային նամակներին կարելի է պատասխանել նույն` էլեկտրոնային եղանակով, փորձեցինք պարզել նախարարություններից` նրանց էլեկտրոնային եղանակով ուղարկված գրավոր հարցման միջոցով:

Ֆինանսների նախարարությունից, այս հարցին ի պատասխան, մասնավորապես նշել են. «Ֆինանսների նախարարության էլեկտրոնային հասեցին ուղարկված գրությունները մուտքագրվում են Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ՝ հետագա ընթացքը սահմանված կարգով ապահովելու համար։ Համակարգում ստորագրված գրությունների պատշաճ ծանուցումն ապահովելու նպատակով դրանք առաքվում են թե՛ թղթային, թե՛ էլեկտրոնային տարբերակով»։ Հետաքրքրվել էինք նաև, թե նախարարությունը տարեկան որքան գումար է ծախսում ծրարների և դրոշմանիշների, ինչպես նաև նամակները առաքելու համար։ Ֆինանսների նախարարությունից պատասխանել են, որ նախարարության և Հայփոստ ՓԲԸ-ի միջև կնքվել է 3 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ պայմանագիր, համաձայն որի՝ ծրարները, դրոշմանիշները և նամակների առաքման ծառայություններն իրականացվում են ըստ պատվիրատուի կողմից տրված պատվերի, որի մասով կատարվում է համապատասխան վճարում՝ ամսական կտրվածքով։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից ստացված պատասխանում ասված է․ «Քանի որ նախարարությանն ուղղված հարցման մեջ նշված չի եղել նյութական կրիչը, որը նախընտրելի է ձեր կողմից, պատասխանն ուղարկվել է նախարարության համար առավել ընդունելի նյութական կրիչով՝ թղթային տարբերակով՝ համաձայն տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ կետի»։ Նախարարությունից նաև հայտնում են, որ մտավոր սեփականության գործակալությունը, Շուկայի վերահսկողության պետական տեսչական մարմինը, ինչպես նաև Լիցենզավորման և թույլտվությունների գործակալությունը տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների հետ գործարքները իրականացնում են թղթային առաքման տարբերակով։ Դրանով պայմանավորված 2016 թվականի ընթացքում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից ձեռք են բերվել շորջ 350 հազար դրամի ծրարներ և մեկ միլիոն 880 հազար դրամի նամականիշներ։

Բնապահպանության նախարարությունից մեզ պատասխանել են, որ Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նախարարության աշխատակազմը հանդիսանալով վարչական մարմին, պարտավոր է պատշաճ ծանուցում ապահովել ֆիզիկական և իրավաբանական անձանց։ «Պատշաճ ծանուցում համարվում է թղթային տարբերակով ստորագրությամբ առձեռքն հանձնելը, փոստով պատվիրված առաքումը, այդ թվում՝ ստանալու մասին ծանուցմամբ»,- ասված է պատասխանում։
Ինչ վերաբերում է 2017 թվականի փոստային և սուրհանդակային ծառայություններին, ապա 2017-ին նախատեսված է մինչև 700 հազար դրամ, որից ձեռք է բերվել 32 հազար դրամի ծրար։

Մշակույթի նախարարությունից ստացված պատասխանում էլ նշվում է, որ քանի որ նախարարությունում հաճախ են արձանագրվում դիմում-բողոքներ էլեկտրոնային եղանակով դիմումները չստանալու կապակցությամբ, և եթե դիմումատուն չի պնդել պատասխանը էլեկտրոնային փոստով առաքելու մասին, այն առաքվում է թղթային տարբերակով։ Ինչ վերաբերում է ծրարների և դրանց առաքման համար ծախսված գումարին, նախարարութունից հայտնում են, որ նախարարի և նախարարության աշխատակազմերի մասով A5 ձևաչափի ծրարների ձեռքբերման համար 2017-ին նախատեսվել է շուրջ 110 հազար դրամ, իսկ նամակները առաքելու նպատակով դրոշմանիշների ձեռքբերման համար՝ 400 հազար դրամ։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան նկատել են, որ հարցմանը պատասխանել են և՛ էլեկտրոնային, և՛ թղթային տարբերակով։ Ինչ վերաբերում է ծրարներ ձեռք բերելուն, նախարարությունից հայտնել են, որ տարեկան կտվածքով ծախսվել է շուրջ 290 հազար դրամ։ «Հունվարի-հուլիս ամիսներին նամակներ առաքելու համար նախատեսված է 164 հազար դրամ, դրոշմանիշներ ձեռք բերելու համար բյուջեից հատկացում նախատեսված չէ»,- ասված է նախարարության պատասխանում։

Արտաքին գործերի նախարարությունից էլ հայտնել են, որ էլեկտրոնային եղանակով ուղարկված հարցմանը պատասխանել են թղթային տարբերակով՝ պատշաճ ծանուցումն ապահովելու նպատակով: «Այնուամենայնիվ, հաշվի առնելով ձեր դիտարկումը, սույն պատասխանը ձեզ առաքվում է էլեկտրոնային եղանակով, և այն կներառվի ՀՀ ԱԳՆ գործավարության կարգում»,- ասված է նախարարության պատասխանում: Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքում և տարածքից դուրս առաքվող նամակների համար ծրարներ ձեռք բերելուն, ապա նախարարությունից հայտնում են, որ 2016թ. ծախսել է 639 հազար դրամ։ «Բացի այդ, Հայաստանի Հանրապետության տարածքում ՀՀ քաղաքացիներին և իրավաբանական անձանց նամակներ առաքելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 2016թ. ձեռք է բերել 250,000 դրամի դրոշմանիշ»։

Արդարադատության նախարարությունից էլ պատասխանել են, որ նախարարություն մուտքագրված նամակների մեծամասնությունը առաքվում է էլեկտրոնային եղանակով և միայն դիմումում նշված հատուկ հանգամանքների դեպքում առաքվում են թղթային եղանակով: «Հայտնում ենք նաև, որ 2017 թվականի պետական բյուջեով փոստային ծառայությունների ձեռքբերման համար նախարարությանը հաստկացվել է 3 միլիոն 900 հազար դրամ, որից առայսօր ծառայութոյւնենրի ձեռքբերման համար ծախսվել է 2 միլիոն դրամ»,- ասված է պատասխանում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից էլ հայտնել են, որ մեզ պատասխանել են միայն էլեկտրոնային եղանակով և կցել են համապատասխան սքրինշոտը: Մինշդեռ նշենք, որ մեզ մոտ առկա է նաև նախարարությունից ստացված պատասխան` թղթածրարով: Ինչ վերաբերում է թղթածրարների և դրոշմանիշների վրա ծախսված գումարին` նախարարությունից հայտնում են, որ 2017-ի հունվարի 9-ից մինչև հունիսի 30-ը նախարարության կողմից ծախսվել է՝ ծրարների համար շուրջ 77 հազար, դրոշմանիշների համար՝ շուրջ 390 հազար, իսկ ահա ծրարների առաքման համար՝ շուրջ 60 հազար դրամ։

Նշենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` գրավոր հարցման պատասխանը տրվում է այդ հարցման մեջ նշված նյութական կրիչով։ Եթե նյութական կրիչը նշված չէ, և դա անհնար է պարզել տվյալ հարցմանը՝ սույն օրենքով սահմանված ժամկետում պատասխանելու համար, ապա գրավոր հարցման պատասխանը տրվում է տեղեկությունը տնօրինողին առավել ընդունելի նյութական կրիչով։ Այսպիսով` եթե անգամ հարցման հեղինակի կողմից նշված չէ, թե նյութական որ կրիչն է նախընտրելի, նախարարությունները, միջոցների խնայողության անհրաժեշտությունից ելնելով, պետք է որ գոնե էլեկտրոնային հարցումներին պատասխանելիս առավել հարմար համարեին ոչ թե ծախսատար թղթածրարային, այլ էլեկտրոնային տարբերակը: Թվով 8 նախարարություններից ստացված պատասխանները համադրելով պարզեցինք, որ նախարարությունները թղթածրարների, նամականիշների և դրանք առաքելու համար տարեկան ծախսել են շուրջ 13 միլիոն դրամ։ Համեմատության համար նկատենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում անվտանգության պատի կառուցման վրա պետական բյուջեից ծախսվել է նույնքան գումար` 13 միլիոն 400 հազար դրամ: Եվ եթե հաշվի առնենք, որ նախարարությունների թիվը 18-ն է, ապա այս գումարը պետք է առնվազն կրկնապատկենք:

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

 

Սեդա Ղուկասյան