Հանդիպել են հայկական երկու պետությունների օրենսդիր մարմինների ղեկավարները

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովից տեղեկացնում են, որ  նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 15-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին:

«Ողջունելով գործընկերոջն Ազգային ժողովում` Արարատ Միրզոյանը նշել է, որ վերջին շրջանում հանդիպումները հաճախակի բնույթ են կրում եւ այսօր էլ 7-րդ գումարման Ազգային ժողովում առաջին անգամ հրավիրվում է երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի նիստը: ՀՀ ԱԺ նախագահի համոզմամբ` Երեւանում հրավիրված նիստի օրակարգը հագեցած է եւ թույլ կտա բացահայտելու փոխգործակցության նոր հեռանկարներ ու ձեւաչափեր:

Արարատ Միրզոյանը հավաստիացրել է, որ ՀՀ ԱԺ խորհրդարանականներն այսուհետ եւս շարունակելու են Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման հարցը հնարավորինս բարձրացնել միջազգային խորհրդարանական հարթակներում: Նրա գնահատմամբ՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը եւ խորհրդարանական կառավարման համակարգին անցումը նոր հեռանկարներ է բացել միջազգային կազմակերպություններում ԼՂ հիմնահարցը բաձրաձայնելու համատեքստում:

Աշոտ Ղուլյանն իր հերթին բարձր է գնահատել միջխորհրդարանական համագործակցության ներկա մակարդակը՝ համոզմունք հայտնելով, որ այսօրվա քննարկումները հնարավորություն կտան արդյունավետ կիրառելու առկա չօգտագործված ներուժը եւ անցնել առավել գործնական քայլերի:

Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են հայկական երկու պետությունների խորհրդարանների միջեւ համագործակցության առաջիկա օրակարգը, օրինաստեղծ գործընթացում փոխգործակցությունը, խոսել փորձի փոխանակման եւ փոխադարձ այցերի կարեւորության մասին: Նրանք ընդգծել են խորհրդարանական դիվանագիտության դերն Արցախի հիմնախնդրի արդար լուծման գործում, արժեւորել համատեղ ջանքերը՝ ուղղված համահայկական խնդիրների առաջմղմանը:

Անդրադարձ է եղել նաեւ ՀՀ Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի տասներեքերորդ նիստի օրակարգում ընդգրկված հարցերին»,- ասված է հաղորդագրությունում: