Ռուսական գազի գինն իջեցնելու տեղ կա. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ռուսական գազի գինն իջեցնելու տեղ կա: Վարչապետը նման կարծիք է հայտնել ՌԲԿ-ին տված հարցազրույցում:

«Եվ դա կապված չէ Հայաստանի հետ, դա կապված է ԵՏՄ-ի հետ: Չէ՞ որ մեր շուկան ընդհանուր է, իսկ ապրանքների ինքնարժեքի կառուցվածքում շատ մեծ տեղ են զբաղեցնում էներգառեսուրսները։ Մենք պետք է այնպես անենք, որպեսզի Հայաստանում էներգակիրների գները բացասական ազդեցություն չունենան ապրանքների ինքնարժեքի վրա, որպեսզի այդ ապրանքների ինքնարժեքը Հայաստանում մոտ լինի Ռուսաստանում և ԵՏՄ անդամ մյուս երկրներում ապրանքների ինքնարժեքին»:

Լրագրողի դիտարկմանը, թե Մոսկվայում էլ կցանկանային, որպեսզի ռեստորաններում գները լինեին նույնքան ցածր, որքան Հայաստանում, Փաշինյանն արձագանքել է. «Դե, եթե Մոսկվայում գները շատ բարձր են, եկեք, համեցեք։ Ի դեպ՝ հիմա ռուս շատ զբոսաշրջիկներ կան Հայաստանում, եւ նրանք լավ են զգում Երևանում։ Երբ ես փողոցում հանդիպում եմ ռուս զբոսաշրջիկների, հարցնում եմ՝ ինչպես են զգում իրենց Երևանում, և նրանք միշտ ասում են, որ շատ լավ»:

Հարցին էլ, թե Հայաստանում հասարակության շրջանում կարծիք կա, որ երկրում ոչինչ իրենց չի պատկանում, ամեն ինչ ռուսական կամ օտարերկրյա այլ սեփականատեր ունի, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Մեզ մոտ բազմաթիվ հարցեր կան՝ կապված սեփականաշնորհման գործընթացի հետ, քանի որ մեզ մոտ համակարգային կոռուպցիա կար, և կոռուպցիոներ պաշտոնյաների կողմից շատ գույք է գնվել: Բայց նման հարց չկա, որ ամեն ինչ Ռուսաստանին է պատկանում: Որովհետև իրականում Ռուսաստանին այնքան էլ շատ գույք չի պատկանում»: