Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն. ՀՀ ԱԳՆ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայաստանի ԱԳՆ հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված հրադադարի մասին համաձայնագրի 25-ամյակի կապակցությամբ: Հայտարարության մեջ ասված է.

«2019թ․ մայիսի 12-ին լրանում է Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադարարի ռեժիմի հաստատման 25-ամյակը։ 1994թ. մայիսի 5-ին Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների ղեկավարների միջև ստորագրված Բիշքեկյան արձանագրությունը ճանապարհ հարթեց ռազմական գործողությունների դադարեցման և դրան հաջորդած 1994 և 1995 թթ. հրադադարի եռակողմ համաձայնագրերի կնքման համար:

Հրադադարի հաստատման 25-ամյակի կապակցությամբ մեր խորը գնահատանքն ու երախտագիտությունն ենք վերահաստատում միջնորդների, հատկապես Ռուսաստանի Դաշնության ջանքերի համար, որը կարևորագույն դեր ունեցավ այս համաձայնագրերի կնքման գործում։ Հետագայում այդ համաձայնագրերը և դրանց նշանակությունը գնահատվեցին և հավանության արժանացան միջազգային հանրության կողմից, մասնավորապես 1994թ․ ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթաժողովում։

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցուցադրել է իր անսասան կարողությունը պաշտպանելու և հակազդելու Ադրբեջանի կողմից ավերիչ ագրեսիային ու 1990-ականների սկզբի էթնիկ զտումներին ու ոչնչացման սպառնալիքին, ստեղծելու ժողովրդավարական հասարակության ամուր հիմքեր և ազատորեն որոշելու իր քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացումը` ուղղված ինքնորոշման իրավունքի լիարժեքորեն իրացմանը: Հայաստանը եղել և մնում է Արցախի և նրա ժողովրդի անվտանգության երաշխավորը:

Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների և մասնավորապես 2016 թ. ապրիլին Արցախի դեմ ագրեսիայի լույսի ներքո 1994-1995թթ. զինադադարի համաձայնագրերը շարունակում են վավեր մնալ՝ ամուր հիմք հանդիսանալով ընդդեմ ուժի կիրառման և ռազմական գործողությունների վերսկսման, որը աղետալի հետևանքներ է ունենալու տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2016թ մայիսի 16-ի համատեղ հայտարարության մեջ վերահաստատեցին իրենց աջակցությունը 1994-1995թթ. Հրադադարի մասին համաձայնագրերին և պնդեցին դրանք հարգելու կարևորության վրա:

Հայաստանը շարունակում է հավատարիմ լինել 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրերի տառին և ոգուն: Ավելին, այս համաձայնագրերը շարունակում են ծառայել որպես հիմնասյուն՝ ուժի կիրառումը մերժելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ միջազգայնորեն ճանաչված միջնորդության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում իրական առաջխաղացում ապահովելու համար:

Հրադադարի ռեժիմը հարգելու մասին 2018 թ. սեպտեմբերին Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները մատնանշում են քաղաքական կամքի կարևորությունը զինադադարը պահպանելու և էսկալացիայի ռիսկը նվազեցնելու գործում: Վերջին ժամանակաշրջանում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, որոնց արդյունքում ծանր վիրավորվել են Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի երկու և Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի մեկ զինծառայող համապատասխանաբար շփման գծում և սահմանին: Այս ցավալի միջադեպերն ընդգծում են հրադադարի ռեժիմին և դրա ամրապնդմանը հավատարիմ մնալու կարևորությունը։ Հատուկ միջոցները, մասնավորապես 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունները, պետք է կյանքի կոչվեն։

Հրադադարի ռեժիմի հաստատման 25-ամյակը վկայում է 1994-95թթ. համաձայնագրերի եռակողմ ձևաչափի իսկության և կենսունակության, ինչպես նաև հակամարտության տևական հանգուցալուծման նպատակով Լեռնային Ղարաբաղի լիարժեք ներգրավվածության անհրաժեշտության մասին։

Այս տարեդարձը նաև խրախուսում է բոլոր կողմերին վերահաստատել իրենց հանձնառությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ-ը Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Հայաստանը շարունակում է լիովին հավատարիմ մնալ տևական խաղաղությանը, ինչը բազմիցս վերահաստատվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, այդ թվում նաև 2019 թ․ մարտի 29-ին Վիեննայում կայացած վերջին գագաթաժողովում»։