Հաշվետվության ակցիան արդեն բավարար էր. Ազատ Արշակյանը՝ վարչապետի ասուլիսի և ներկայացրած 100 փաստի մասին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը, նախ և առաջ, հաշվետվություն էր, ինչը շատ լավ է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

«Մենք տեսանք վարչապետի հաշվետվության ակցիան, որը ոչ միայն անցած մեկ տարվա արվածի ու չարվածի մասին էր, այլև որոշ իմաստով ուղերձ, հաջորդ անելիքների ծրագիր»,- հավելեց Ազատ Արշակյանը: Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետության գահավիժումը, անկումը դադարեցվել է:

«Վարչապետի ներկայացրած 100 կետից բացի՝ ևս 900 կետ էլ կարող եմ ասել, որոնք ապացուցում են, որ երկրի անկումը դադարել է: Առաջին հերթին՝ հենց այս հաշվետվության ակցիան արդեն բավարար է: Վարչապետը 5 ժամ ասեց՝ հարցրեք, և պատասխանեց հարցերին»,- ասաց Արշակյանը: Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու պահանջին՝ նա նշեց, որ իրեն շատ ավելի մեծ պրոբլեմ է անհանգստացնում:

«Գագիկ Ծառուկյանը ղեկավարում է մի կազմակերպություն, որը հուշագիր է ստորագրել «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ: Այն մեզ հայտնի է, նախ, նրանով, որ երբ Կոմունիստական կուսակցության երկու պատգամավորներ բարձրացրեցին Աթաթուրքի և բոլշևիկների կնքած պայմանագիրը վերանայելու հարցը, որով լիկվիդացվել էր հայկական պետությունը, «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը հանեց օրակարգից: Այսինքն՝ հայտարարեց, որ իրենց հավատարիմ են Լենինի և Աթաթուրքի՝ 1921 թվականին կնքված այդ պայմանագրին, իսկ Կոմկուսի պատգամավորներին պրովոկատոր որակեցին, որոնք սեպ են խրում ռուս-թուրքական բարեկամության մեջ: Եվ այդ կուսակցության հետ «Բարգավաճ Հայաստանը» քույր-կուսակցություն է»,- հայտարարեց Ազատ Արշակյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: