Կհիասթափեցնեմ պարոն Բաբաջանյանին․ նրան չհաջողվեց իմ օրը փչացնել․ Գլխավոր դատախազ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
Բոլորը

Ազգային ժողովում դատախազության 2018թ-ի զեկույցի քննարկման եզրափակիչ ելույթում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատասխանեց պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթում հնչեցված հարցադրումներին։

«Անկեղծ ասած՝ այս ամբիոնի վերաբերյալ միշտ եմ շատ բարձր կարծիք ունեցել, բայց պատկերացրել եմ, որ չեղած ժամանակ էլ այս ամբիոնը ինչ ձևերով կարող է օգտագործվել: Ուզում եմ ասել, որ հիասթափեցնում եմ պարոն Բաբաջանյանին՝ իմ տրամադրությունը կամ օրը չի փչացել: Ինչ ներկայացնում էր՝ ես ամաչելու որևէ առիթ չունեմ»,-ասաց նա և տեսնելով, որ պատգամավորը դահլիճում չէ, շարունակեց․

«Ժողովրդական խոսք կա՝ «երեսը երեսից կամաչի» կամ ճշմարիտ խոսքը աչքերի մեջ նայելով պետք է ասել․ երևի հնարավորություն չի ունեցել մնալու և այդ ամենը լսելու»։

Գլխավոր դատախազը նաև նշեց, որ իր հետևողական և սկզբունքային գործելաոճով մարդկանց կարող է ցավեցնել, և դա շատ լավ հասկանում է։

«Հասկանում եմ՝ այդ մարդիկ պատահական չեն երբեմն՝ բավական լուրջ ռեսուրսներով, ընդհուպ այնպիսի ռեսուսրներով, որ այս դահլիճում իրենց ձայները կարող են հնչել, բայց դուք իրենց չտեսնեք: Այդ ամեն ինչը հասկանալով՝ քանի դեռ գլխավոր դատախազ եմ, անելու եմ այդպես. այստեղից կհնչի խոսք, հետևից ականջներ կերևան, թե ականջները առջևից կլինեն՝ ես իմ գործը անելու եմ»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։