Անցումային արդարադատությունը չի ենթադրում արտակարգ դատարանների կամ «տրոյկաների» ստեղծում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 19:51
ՀՖՖ 29 անդամ Արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել
19.10.2026 | 19:40
«Անցյալ կատարյալ»-ը հեռավոր երազանքների ցանկից՝ իրականություն․ լրագրող Միլենա Խաչիկյանը գիրք է հրատարակել
19.10.2026 | 19:30
Քաոս, պարետային ժամ․ ինչ է կատարվում Ֆրանսիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 19:21
Թուրքիան Թրամփի գործարքի շրջանակում ռուսական դիզելային վառելիք կստանա
19.10.2026 | 19:14
Քաղաքացու տանը կարմիրգրքյան բեզոարյան այծեր են հայտնաբերվել․ նա պնդել է՝ նվեր է ստացել
19.10.2026 | 19:00
Հարձակում Փաշինյանի աշխատակազմի, ԿԲ-ի և ԿԸՀ-ի համակարգիչների վրա․ սլաքները՝ դեպի Իսրայել և Ադրբեջան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 18:45
Որտեղով է անցել սահմանը 1920-ականներին․ Հայաստանն ու Ադրբեջանը՝ քարտեզներում․ փաստեր, սխալներ և հակասություններ
19.10.2026 | 18:36
Cashback-ի ծրագիրը նախատեսվում է երկարաձգել մինչև 2029 թվականը
19.10.2026 | 18:32
Համբարձում Մաթևոսյանի և Աստրիդ Շոմակերի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 18:24
23-ամյա կալանավորը 16 օր է՝ հացադուլի մեջ է․ «Տղաս օգտագործող է, բայց «բառիգ» չէ»
19.10.2026 | 18:18
Էլինա Ավանեսյանը վնասվածք է ստացել
19.10.2026 | 18:10
Իսրայելը 235 մլն դոլարի զենք կմատակարարի Ադրբեջանին //Եկեղեցին դատի է տվել Վաղարշապատի համայնքապետին․ ԼՈՒՐԵՐ
19.10.2026 | 18:05
Այս շաբաթ Միրզոյանն ԱԺ-ի վավերացմանը կներկայացնի TRIPP-ի համաձայնագիրը
19.10.2026 | 17:56
ԱՄՆ-ը Եվրոպային սպառնացել է «կործանարար» պատասխանով, եթե ԵՄ-ն սահմանափակի SpaceX-ի մուտքը եվրոպական շուկա
19.10.2026 | 17:47
Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի առաջնության որակավորման փուլին
Բոլորը

«Անցումային արդարադատություն» ասվածը շատերի մոտ խնդիրներ առաջացրեց, բայց ներկա փուլում այն մեխանիզմները, որոնք փորձ են արվում ներդրվել մեր երկրում, այդ վտանգավոր գնահատականների հետ կապ չունեն։

Այս մասին այսօր Ազգային ժողովում, անդրադառնալով  անցումային արդարադատության ներդրման վերաբերյալ քննարկումներին, ասաց  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Մեր երկրում ներկայումս ընթացող մեխանիզմների մշակումը չի ենթադրում արտակարգ դատարանների կամ տրոյկաների ստեղծում։ Բոլոր մեխանիզմներն ունեն միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովման խնդիր և բոլոր մեխանիզմների հանգուցալուծումը լինելու է այսօրվա դատական համակարգի կողմից արդարադատության իրականացումը»,- ասաց  Արթուր Դավթյանը՝ որպես այդպիսի մեխանիզմ մատնանշելով այս պահին մշակման փուլում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններով պետությանը պատճառված վնասի վերականգնման մասին օրենքները։

«Սրանք բոլորն էլ ենթադրում են դատարանի կողմից համապատասխան լուծումներ, բայց այլ բան է, որ դրանք մեզ հնարավորություն են տալիս անցնելու այսօրվա իրավակարգավորումներին խոչընդոտող գործընթացներին։ Հետապնդում է իրականացվելու ապօրինի գույքի և ոչ թե անձի նկատմամբ, այն էլ այն գույքի, որը ձեռք է բերվել հանցավոր համագործակցության արդյունքում»,- ասաց Գլխավոր դատախազը։

Մանրամասները՝ տեսանյութում։