Երբ «Գոլդեն Փելեսը» բացում էին, Քոչարյանն ասաց՝ օտարերկրյա ներդրող է, պարզվեց՝ Ավետիսյանն է. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Երկրում տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց է տեղի ունենում, օրինակ՝ փակվել է Թեղուտի հանքավայրը և արտահանման տեմպերն անկում են ապրել, փոխարենն աճել է կոնյակի, պատրաստի արտադրանքի, գյուղմթերքի արտահանումը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հերի՛ք է հանքարդյունաբերության վրա հիմնված տնտեսություն լինի»,- հավելեց նա:

Անդրադառնալով ստվերային տնտեսությունների հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Ամենապարզ օրինակը բերեմ. երբ «Գոլդեն Փելես» հյուրանոցը բացում էին, Ռոբերտ Քոչարյանն ասում էր, որ ներդրողներն օտարերկրացիներ են։ Հետո պարզվեց, որ այդ օտարերկրացին Մաքսային ծառայության պետ Արմեն Ավետիսյանն է»:

Ինչ վերաբերում է Մեղրիի գազաֆիկացման խնդրին, ըստ Փաշինյանի՝ այնտեղ ծրագրեր են իրականացվում, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում:

«21-րդ դարն է: Մենք համոզվա՞ծ ենք, որ ճիշտը գազն է, գուցե այլընտրանքային էներգետիկան պետք է զարգացնենք: Այսօր գազի համակարևգում խնդիր ունենք, հարյուրավոր գյուղեր ունենք, որտեղ միլիոնավոր դոլարներ են ծախսվել՝ խողովակաշարով գազ հասցնելու համար, բայց գազը սպառվում է միայն սուրճ կամ ճաշ եփելու համար: Արդյունքում, համակարգն իրեն չի ծախսածածկում և գնային բեռն ընկնում է քաղաքացիների վրա»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը հորդորեց խնդրին այլ տեսանկյուննից մոտենալ. «Խնդիրը ոչ թե գազն է, այլ տան ջեռուցումը, էներգետիկ կարիքները հոգալը: Ապագան գազը չէ, այլ վերականգնվող էներգետիկան։ Մենք կքննարկենք, և եթե պարզվի, որ ավելի արդյունավետ միջոցներ կան, կանենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան