Եթե քաղաքացին ինձ չի պաշտպանելու, ես ինչի՞ պիտի պաշտպանվեմ, որ վարչապետի աթոռը պահե՞մ․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 09:54
Պատուհանից մտել է սրահ, հարձակվել աշխատակցի վրա. ավազակության կասկածանքով ձերբակալվել է 36-ամյա տղամարդ
10.09.2026 | 09:43
Անցած օգոստոսը մոլորակի ամբողջ պատմության ընթացքում դարձել է ամենատաք ամիսը
10.09.2026 | 09:34
Հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
10.09.2026 | 08:52
Հայտնի է Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով նիստի օրը
09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բացարձակ չեմ ցանկանում պաշտպանվել քննադատություններից, ժողովրդավարության ամենակարևոր կոմպոնենտն այն է, որ Հայաստանի քաղաքացիները կարողանան արտահայտել իրենց կարծիքը: Այս մասին վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ հրավիրված ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Շատ լավ է, որ այդ քննադատությունները կան: Եթե Հայաստանի քաղաքացին ինձ այդ քննադատություններից չի պաշտպանելու, ես ինչի՞ պիտի պաշտպանվեմ, որ վարչապետի աթոռը պահե՞մ։ Ինձ դա բացարձակապես պետք չէ: Ես այստեղ որպես քաղաքացու ներկայացուցիչ եմ։ Քաղաքացին թող դատի»,- ասաց նա:

Անդրադառնալով նախկին իշխանությունների իրականացրած հակաքարոզչության համար օգտագործվող ֆինանսական հոսքերի մասին հարցին՝ վարչապետը նշեց. «Ծախսում են՝ թող ծախսեն, բայց երբեք թույլ չեմ տա, որ իմ կամ իմ ընտանիքի հետ սուտ լուրեր կապեն: Ոչ մի լուր, ոչ մի բամբասանք անարձագանք չի մնալու: Մենք պետք է աշխարհի առաջատար երկիրը լինենք, օրինակելի երկիր լինենք՝ օրենքի, ընտրությունների, մամուլի ու խոսքի ազատության առումով: Իմ սկզբունքն այն է, որ Հայաստանի քաղաքացին իմանա ճշմարտությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան