Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև տնտեսական երկխոսության հիմնական հարցերից մեկը արտաքին առևտրի խնդիրներն են. նախարար

Լուրեր

10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
Բոլորը

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ փոխպետքարտուղարի առևտրային քաղաքականության և բանակցությունների հարցերով տեղակալ Դեյվիդ Միլի ղեկավարած պատվիրակությանը։

«Միշտ կարևորում ենք այն ուղղությունները, որոնք նպաստում են տնտեսությունում ներառականության աճին, և ԱՄՆ-ի հետ իրականացվող ծրագրերը հենց նման կարողությունների զարգացմանն են ուղղված։ Շատ ողջունելի է, որ առաջիկա աջակցության ծրագրերը թիրախավորելու են ենթակառուցվածքների զարգացումը և ՓՄՁ աջակցությանը», – ողջունելով հյուրերին, ասել է նախարար Խաչատրյանը։

ԱՄՆ պատվիրակության խնդրանքով նա ներկայացրել է տնտեսական նոր իրողությունները, որ հաստատվել են Հայաստանում։ Տնտեսական հետագա զարգացման հիմքերի առողջացման տեսանկյունից նախարարը կարևորել է հավասար մրցակցությունը, շուկաներում մուտքի ազատությունը և կոռուպցիայի բացառումը։ Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարության քաղաքական կամքը այդ նպատակաների հարցում կասկածից վեր է։ Նախարարն անդրադարձել է նաև Կառավարության ծրագրային նպատակներին՝ կարևորելով տնտեսական աճի բևեռների վերադասավորումը։ «Երբ մենք խոսում ենք ներառական աճի մասին, նկատի ունեք միջնաժամկետ հատվածում տնտեսության այնպիսի կառուցվածքային փոփոխությունը, որը պետք է մասնակիցների միջև ավելի բաշխված դարձնի տնտեսական արդյունքները, որը պետք է անդրադառնա նաև արտահանման, ապրանքների շուկաների վրա։ «Արտահանումը շարունակելու է մնալ մեր տնտեսության հիմնական առանցքը, և շատ կարևոր է, որ Հայաստանի և ԱՄՆ-ի կառավարությունների միջև տնտեսական երկխոսության հիմնական հարցերից մեկը արտաքին առևտրի խնդիրներն են։ Առևտրային ընթացակարգերը լավագույն առաջադեմ փորձին համապատասխանեցնելով, կարելի է շոշափելի արդյունքներ գրանցել», – նշել է նախարարը։

ԱՄՆ փոխպետքարտուղարի առևտրային քաղաքականության և բանակցությունների հարցերով տեղակալ Դեյվիդ Միլը շնորհակալություն է հայտնել նախարարին խնդիրների համապարփակ ներկայացման համար և ուղղել նրան առանձին ուղղություններին վերաբերող հարցեր։

Կողմերն ընդգծել են մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերի կարևորությունը, քննարկել նաև այս համատեքստում կրթական խնդիրներ։

ԱՄՆ առևտրի դեպարտամենտի Եվրասիայի առևտրային հարցերով նախարար-խորհրդական Մայքլ Լալլին անդրադարձել է առևտրային համագործակցության հարցերին, ինչպես նաև կարևորել Հայաստանում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԱՄՆ կողմից տրվող աջակցությանն առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: