ԱԺ տնտեսական հանձնաժողովում բացասական եզրակացություն ստացած նախագծին Բաբկեն Թունյանն առաջարկեց կողմ քվեարկել ու ընդգրկել նիստերի օրակարգ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 14:15
Թունաքիմիկատներ պարունակող կանաչ թեյը Չինաստանից է ներկրվել ՀՀ  և վերարտահանվել Լատվիա․ ՍԱՏՄ-ի նախնական տվյալները
19.10.2026 | 14:04
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով․ սպասվում են անձրևներ և ամպրոպ
19.10.2026 | 13:53
ՀՀ-ն ու Կոլումբիան ներկայացնում են վտանգված տեսակների վերականգնման միջազգային նոր կոալիցիա․ ՈՒՂԻՂ
19.10.2026 | 13:46
Բեռլինում ու Լոնդոնում ադրբեջանական դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ են անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 13:39
Ակցիա՝ Ամուլսարի հանքարդյունաբերության և բնության պահպանության կարևորության վերաբերյալ. ՈՒՂԻՂ
19.10.2026 | 13:38
«Սպարտակի» տնային ստադիոնի հարևանությամբ տեղադրվել է Նիկիտա Սիմոնյանի արձանը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
19.10.2026 | 13:30
Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար
19.10.2026 | 13:22
Օլիգարխներից մեկի որսատեղին է եղել․ պետությունը 4-5 հազար հա հող է հետ բերել․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 13:16
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Վաշինգտոնում պաշտոնական ընթրիք է կազմակերպել՝ Մերիդիանի գլխավոր հանդիսությանն ընդառաջ
19.10.2026 | 13:07
Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին. զոհ ու վիրավորներ կան
19.10.2026 | 12:59
Չվճարված հարկերի հետևանքով պետությանը պատճառված շուրջ 39,1 մլն դրամի վնասը կբռնագանձվի․ Դատախազություն
19.10.2026 | 12:50
«Բարսելոնան» կրկնել է «Ռեալի» ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 12:40
Պուտինը Թրամփին առաջարկել է եռակողմ գագաթնաժողով անցկացնել Չինաստանի առաջնորդի հետ. WSJ
19.10.2026 | 12:32
Երևանի թիվ 17 հատուկ դպրոցում մատչելիության և մանկավարժահոգեբանական աջակցության խնդիրներ են հայտնաբերվել․ ՄԻՊ-ը առաջարկություններ կներկայացնի իրավասու մարմիններին
19.10.2026 | 12:21
Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ Արթուր Մովսիսյանը հրաժարական է տվել՝ քննադատելով գիտության թերֆինանսավորումը
Բոլորը

Մայիսի 7-ին մեկնարկեց Ազգային ժողովի հերթական քառօրյան։

Նիստի սկզբում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը քվեարկության դրեց ԱԺ հանձաժողովներում բացասական եզրակացություններ ստացած օրենքի նախագծերը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցը։

Բացասական եզրակացություն ստացած ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի՝ «Կենդանական աշխարհի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին պատգամավորները դեմ քվեարկեցին, ու այն լիագումար նիստերի օրակարգ չընդգրկվեց։

Քվեարկության դրվեց նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։

ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշեց, որ թեև այս նախագիծը հանձնաժողովում ստացել է բացասական եզրակացություն, սակայն առաջարկում է այժմ քվեարկել կողմ՝ լիագումար նիստում նախագիծն ավելի մանրամասն քննարկելու համար։

Բաբկեն Թունյանի հորդորից հետո պատգամավորները կողմ քվեարկեցին նախագծին և այն ընդգրկվեց լիագումար նիստերի օրակարգ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան