Համայնքների խոշորացման նպատակը տարածաշրջանների զարգացման ապահովումն է. Վարազդատ Կարապետյանը՝ չեխ պատվիրակությանը

Լուրեր

03.09.2026 | 12:54
Ես 102 ռազմաբազայի հարց չեմ բարձրացրել, բայց եթե որոշեն դուրս բերել՝ չենք առարկի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 12:42
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 989 տոննա դիզվառելիք
03.09.2026 | 12:31
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 12:21
«Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» տրանսֆերային ռեկորդներ են գրանցել
03.09.2026 | 12:12
Կարեն Անդրեասյանը վերանշանակվեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում
03.09.2026 | 12:10
Պապոյանը՝ ՌԴ շուկայից չհրաժարվելու // Լավրովը՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը կորցնելու մասին․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 12:03
Արտահանման ծավալների խնդիրը լուծված է, մենք դիվերսիֆիկացնում ենք․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 11:55
ՌԴ-ն Օդեսայում հարվածել է բազմահարկ շենքի. վիրավորվել է 17 մարդ, այդ թվում՝ 3 երեխա
03.09.2026 | 11:44
Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացիա չկա․ առևտրատնտեսական կապերը զարգանում են․ Ալիևի ներկայացուցիչ
03.09.2026 | 11:33
ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է․ Օվերչուկ
03.09.2026 | 11:24
Էդուարդ Սպերցյանը Սաուդյան լիգայում առաջատար է առանցքային փոխանցումների ցուցանիշով
03.09.2026 | 11:13
Եթե ՀՀ-ն վիզային ռեժիմ մտցնի ՌԴ քաղաքացիների համար, դա կլինի քայլ Երևանի դեմ․ Զախարովա
03.09.2026 | 11:01
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 10:52
«Հայաստանը շատ շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը»․ Լավրով
03.09.2026 | 10:42
21 երկրում 5 երեխայից 1-ը ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության և բռնության․ ՅՈՒՆԻՍԵՖ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովից տեղեկացնում են, որ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը մայիսի 6-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակության հետ, որի անդամները հիմնականում Գյուղական եւ տարածքների զարգացման մշտական հանձնաժողովի անդամներն են:

«Ողջունելով հյուրերին՝ Վարազդատ Կարապետյանը վստահություն է հայտնել, որ փոխայցերն առավել կամրապնդեն երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները: Նա անդրադարձել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը եւ նկատել, որ Չեխիան եւս տարիներ առաջ անցել է նման հեղափոխության ճանապարհով, հաստատել կառավարման արդյունավետ փորձ, որի ուսումնասիրությունը դրական կարող է լինել Հայաստանի համար:

Սենատի փոխնախագահ Միլան Շտեխը տեղեկացրել է, որ Գյուղական եւ տարածքների զարգացման մշտական հանձնաժողովի նպատակը Չեխիայի մեծ եւ փոքր քաղաքների, համայնքների հավասար զարգացման ապահովումն է:

Զրուցակիցները քննարկել են համայնքների զարգացմանն ու խոշորացմանը, տարածքային կառավարմանը, բնապահպանությանն ու գյուղատնտեսությանը վերաբերող հարցեր, միմյանց ներկայացրել հանձնաժողովների աշխատանքների ուղղությունները, ոլորտներում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված միջոցառումները:

Չեխիայի Սենատի գյուղական եւ տարածքների զարգացման մշտական հանձնաժողովի նախագահն ու անդամները ներկայացրել են փոքր քաղաքների եւ համայնքների զարգացման նպատակով իրականացվող ծրագրերը՝ նշելով, որ 10,5 մլն բնակչություն ունեցող Չեխիան ունի 6300 տեղական ինքնակառավարման մարմիններ, եւ այնտեղ եւս արդյունավետ կլիներ համայնքների խոշորացումը: Ըստ հյուրերի՝ խնդիրը կա, սակայն համայնքների խոշորացման գործընթաց չեխական օրակարգում այսօր չկա:

Վարազդատ Կարապետյանը չեխ գործընկերներին է ներկայացրել Հայաստանի տեղական ինքնակառավարման ոլորտում նախատեսվող փոփոխությունները, անդրադարձել համայնքների խոշորացման գործընթացին՝ նշելով, որ դրա նպատակը տարածաշրջանների զարգացման ապահովումն է:

Հանձնաժողովի նախագահը նաեւ խոսել է գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտներում առկա խնդիրներից, դրանց կարգավորման համար արժեւորել միջազգային լավագույն փորձի ներգրավումը:

Նա ընդգծել է, որ մեր երկրի նպատակներից մեկը գյուղատնտեսության ոլորտում էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրությունն է եւ արտահանումը: Մաքուր սննդից բացի Հայաստանը շահագրգիռ է կարգավորել բնապահպանական խնդիրները, որոնցում մեծ տեղ են գրավում հանքարդյունաբերությունն ու Սեւանա լճի պահպանությունը:

Հայ եւ չեխ գործընկերներն անհրաժեշտ են համարել բազմաշերտ խնդիրների քննարկումը հետագայում եւս»,- ասված է հաղորդագրությունում: