Արցախում անցկացվելու են Երևանի օրերը և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակի երեկո

Լուրեր

22.05.2026 | 14:08
43 քրեական վարույթ և 67 ձերբակալված․ ՀԿԿ-ն ամփոփում է ընտրական հանցագործությունների վիճակագրությունը
22.05.2026 | 14:07
Վարորդական իրավունք՝ առանց քննության, բայց փորձաշրջանով․ ՆԳՆ-ն Փաշինյանի հայտարարությունից հետո նախագիծ է դրել շրջանառության մեջ
22.05.2026 | 13:59
«Ռոսսելխոզնադզորը» հիմա էլ խնդիրներ է տեսնում Հայաստանից մրգերի և բանջարեղենի մատակարարման հետ կապված
22.05.2026 | 13:52
«Տաշիրը դափոնով կուդա»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 13:48
Ինչպես ԱԱԾ-ականների ուղեկցությամբ Անդրանիկ Թևանյանը եկավ իր բնակարան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 13:42
Քաջարան-Մեղրի ճանապարհին բեռնատարը բախվել է ժայռին․ վարորդին դուրս են բերել փրկարարները
22.05.2026 | 13:32
Իշխանության պրոպագանդան է, թե բոլորը Փաշինյանի մահն են ուզում. Կարապետյանցը՝ հայտնի տեսանյութի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.05.2026 | 13:24
Էրդողանի հրամանագրով Ստամբուլի հայտնի համալսարաններից մեկը փակվել է
22.05.2026 | 13:21
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը
22.05.2026 | 13:16
Սամվել Կարապետյանի ասուլիսը․ ՈՒՂԻՂ
22.05.2026 | 13:11
Հայաստանում գործարկման համար առանձնացվել են փոքր մոդուլային ռեակտորների ամերիկյան 4 առավել նպատակահարմար տեխնոլոգիաները․ ԱՄՆ դեսպանատուն
22.05.2026 | 13:08
Հոնդուրասում երկու զինված հարձակումների հետևանքով առնվազն 24 մարդ է զոհվել
22.05.2026 | 12:57
Արթուր Օսիպյանը հացադուլավորների համար նախատեսված խցում չէ․ ՔԿԾ-ն պարզաբանում է՝ հացադուլ հայտարարելու մասին դիմում չեն ստացել
22.05.2026 | 12:48
Ինքնահռչակ Լուգանսկի իշխանությունները հայտարարել են քոլեջի վրա հարձակման մասին
22.05.2026 | 12:37
Արման Թաթոյանի ասուլիսը
Բոլորը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին, մաեստրո Տիգրան Մանսուրյանին։
Հանդիպմանը ներկա են եղել ԱՀ Մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը փոխանցել է քաղաքապետ Հայկ Մարությանի ողջույնի խոսքը, ինչին ի պատասխան Արցախի Հանրապետության Նախագահը իր ջերմ ողջույններ է հղել Երևանի քաղաքապետին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հունիսին նախատեսվող «Երևանի օրերը Արցախում» ծրագրի և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգային երեկոյի կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցեր:
Խոսելով «Երևանի օրերը Արցախում» ծրագրի մասին, նախագահ Բակո Սահակյանը կարևորեց ոչ միայն Երևանից Արցախ եկող, այլև տեղի խմբերի՝ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում ելույթ ունենալու հնարավորությունը: Արդեն այս ամիս Արցախի թատրոնը հյուրախաղերով կլինի Երևանում՝ քաղաքապետարանի ենթակայության Մհեր Մկրտչյան արտիստական և Պատանի հանդիսատեսի թատրոններում:
«Երևանի օրերը Արցախում» ծրագրի շրջանակում կանցկացվեն տարատեսակ մշակութային միջոցառումներ՝ համերգային և թատերական ներկայացումներից բացի կլինեն նաև մի շարք ցուցահանդեսներ:
Քննարկման ընթացքում հնչեց առաջարկ՝ «Երևանի օրերը Արցախում» և մաեստրո Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգային ծրագրերը անցկացնել հունիսին։