Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ԱՄԷ պետնախարարին

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

 ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ մայիսի 3-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ, Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Ահմեդ Ալի Ալ-Սայեղին:

«Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետ Ավինյանը նշել է, որ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի բարեկամ ԱՄԷ-ի հետ տնտեսական կապերի հետագա զարգացումը: Այս կապակցությամբ փոխվարչապետը հույս է հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի ընթացիկ նիստը թույլ կտա տարբեր ոլորտներում մշակել փոխշահավետ համագործակցության նոր նախաձեռնություններ:

Շնորհակալություն հայտնելով հայկական կողմի ցուցաբերած ջերմ ընդունելության համար՝ ԱՄԷ պետնախարարը ներկայացրել է իր այցելության շրջանակներում նախատեսված միջոցառումներից և հանդիպումներից ակնկալվող հիմնական արդյունքները: Նա նշել է, որ Հայաստանի տնտեսության մեջ առկա են հեռանկարային մի շարք ոլորտներ, որոնց կապակցությամբ ԱՄԷ գործարարների կողմից ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերվում՝ ընդգծելով, որ ԱՄԷ կառավարությունը պատրաստ է աջակցելու երկու երկրների միջև գործարար կապերի զարգացման հարցում:

Երկուստեք նշվել է, որ Հայաստանը և ԱՄԷ-ը կարող են կամուրջ հանդիսանալ միմյանց համար՝ համապատասխանաբար Արաբական ծոցի տարածաշրջանի և ԵԱՏՄ-ի հետ առևտրական կապերի հաստատման ու զարգացման նպատակով: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ԵԱՏՄ-ի և ԱՄԷ-ի միջև համագործակցության հնարավորությունների շուրջ:

Զրույցի ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել էներգետիկայի, քաղաքաշինության, բանկային, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության խթանման գործնական քայլերին: ԱՄԷ պատվիրակության ուշադրությունն է հրավիրվել ներդրումների համար առավել գրավիչ ուղղությունների և ներդրումների խրախուսման համար կառավարության կողմից իրականացվող քայլերի վրա:

Գոհունակությամբ արձանագրելով զբոսաշրջության ոլորտում վերջին շրջանում գրանցված աճը՝ զրուցակիցները քննարկել են նաև տվյալ ոլորտում համագործակցության խորացման հետագա հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում: