«Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» սկզբունքով եմ առաջնորդվում. Արսեն Թորոսյանը՝ Սանասարյանի դեմ ցուցմունք տալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շարունակում է պնդել, որ ինքը ՊՎԾ նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք չի տվել։

Խորհրդարանում պատասխանելով Factor.am-ի հարցին՝ Թորոսյանն ասաց, որ իրավական գործընթացում ներառված է:

«Երբ ես նշեցի, որ որևէ մեկի դեմ ցուցմունք չեմ տվել, ամենաառանցքային բառը դեմն էր, գործով արվող իրավական պրոցեսների ընթացքում ներգրավված եմ, և ինձ հայտնի ցանկացած տեղեկատվություն փոխանցել եմ, ինձ տրվող հարցերին տվել եմ պատասխան, և դա չի նշանակում, որ ինչ-որ մեկին կողմ եմ կամ դեմ: Գործի մանրամասներին ամբողջությամբ չեմ տիրապետում և չպետք է տիրապետեմ, ավելին՝ կա նախաքննական գաղտնիք, որը չպետք է հրապարակվի, նշել եմ, որ եթե կա ինչ-որ գործով ինձնից ստանալիք տեղեկատվություն, պատրաստ եմ անել և անելու եմ, դա կլինի բանավոր, գրավոր, քննիչի հարցին: Եկեք էլ չանդրադառնանք: Ես այն մարդը չեմ, որ այդ հարցի պատասխանը պետք է տա: Քննիչ չեմ, ոչ էլ դատախազ, ոչ էլ դատավոր, որ հասկանամ՝ ում վիճակը որքանով է վատացել»,- ասաց Թորոսյանը:

Factor.am-ի հարցին՝ բարոյական տեսանկյունից ի՞նչ զգացողություն ունի՝ հաշվի առնելով, որ Դավիթ Սանասարյանի հետ մտերիմ են եղել, նախարարն ասաց. «Ասում եմ` «Պլատոնը իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է» սկզբունքով եմ առաջնորդվում: Որպես առողջապահության նախարար՝ չունեմ որևէ ընկեր, բարեկամ, հարազատ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան