Հեմոդիալիզի ծառայությունների հնարավորությունները առաջիկա տարիներին էլ կբավարարեն հիվանդների բուժման համար. ԱՆ

Լուրեր

04.08.2026 | 16:17
Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղությունը հասանելի է դարձել․ ԵԱՀԿ գործող նախագահ
04.08.2026 | 16:14
Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահի հետ
04.08.2026 | 16:09
Ուզբեկստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով
04.08.2026 | 16:07
Մեզ այդպիսի տեղեկություն հայտնի չէ․ ՀՀ ԱԳՆ խոսնակը՝ ԵՄ-ի միգրանտներին ՀՀ ուղարկելու առաջարկի մասին
04.08.2026 | 16:00
Պատգամավորները Կոնջորյանին ընտրում են ԱԺ փոխնախագահ. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 16:00
Շարուանակո՞ւմ եք «կառավարության» նիստերը, հարցերը ո՞ր երկրի ԱԺ եք ուղարկում․ Արթուր Հովհաննիսյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:53
«Զանգեզուրի միջանցքը» բացվելու դեպքում Ստամբուլից հնարավոր կլինի մեքենայով կամ գնացքով հասնել Բաքու․ այնքան էլ հեռավոր հեռանկար չէ․ Հաջիև
04.08.2026 | 15:45
Տաջիկստանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 15:37
Բայրամովը հայտարարել է, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում լրացուցիչ առաջընթաց է սպասվում
04.08.2026 | 15:31
Ես բարեգործություն արել եմ, երբ Փաշինյանը դեռ ծնված չէր. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:28
Ֆլիկը չի բացառել, որ Յամալի խաղային դիրքը կարող է փոխվել «Բարսելոնայում»
04.08.2026 | 15:25
Նախընտրելի կլինի խոսեք կոկորդիլոսների մասին, էդտեղ դուք ավելի բովանդակային եք և հետաքրքիր․ Աննա Գրիգորյանը՝ Գարիկ Սարգսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:17
Խաղաղության պայմանագիրը պետք է փակի վտանգների դռները. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 15:10
Դատարանից կալանավորված անձ է փախել // ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
04.08.2026 | 14:59
Մի՛ անցեք սահմանները, հակառակ դեպքում ես կհամարեմ, որ պայմանավորվածությունը խախտված է․ Ռուբինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հաշվարկները վկայում են, որ Հայաստանում հեմոդիալիզի ծառայությունների հնարավորությունները բավարարում են և առաջիկա տարիներին կբավարարեն բոլոր հիվանդներին երիկամային փոխարինող բուժում տրամադրելու համար։

Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ 

«Քրոնիկ երիկամային հիվանդությունները (ՔԵՀ) 21-րդ դարի հանրային առողջապահության գլոբալ խնդիրներից են: Տարեցտարի աշխարհում արձանագրվում է ՔԵՀ հիվանդացության և դրա հետևանքով առաջացած մահացության ցուցանիշների կայուն աճ (քրոնիկ երիկամային անբավարարությունն ըստ մահվան պատճառների զբաղեցնում է 11-րդ տեղը): Դրանց պատճառներից են կյանքի միջին տևողության ավելացումը, ինչպես նաև ՔԵՀ հանգեցնող հիվանդություններով հիվանդացության ցուցանիշների աճը: Հետևաբար, տարեցտարի ավելանում են հեմոդիալիզի կամ երիկամի փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդները, ինչպես նաև դիալիզի և փոխպատվաստման համար անհրաժեշտ ծախսերը:

ՀՀ բնակչությանը մատուցվող հեմոդիալիզի ծառայությունների որակի և մատչելիության բարելավման խնդիրը մշտապես ՀՀ Առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում է: Եվ խնդրի լուծման նպատակով հետևողական քայլեր են ձեռնարկվում: Այսպես, ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման համաձայն՝ ՀՀ բնակչությանը ծրագրային հեմոդիալիզային ծառայությունն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում՝ ամբողջ կյանքի ընթացքում: Ծառայությունը կազմակերպվում է ՀՀ ԱՆ կողմից լիցենզավորված բժշկական հաստատությունների 14 մասնագիտացված բաժանմունքում: Երևանում հեմոդիալիզի ծառայություն գործում է 5 բազմապրոֆիլ հիվանդանոցում, իսկ մարզային առողջապահական համակարգում՝  7 մարզի 9 բուժհաստատությունում, այդ թվում` գրեթե բոլոր հեռավոր վայրերում, ինչն այդ մարզերի բնակչությանն ազատել է յուրաքանչյուր շաբաթ 3 անգամ Երևան գալու պարտադրվածությունից:

Նշենք, որ երիկամային փոխարինող բուժման կարիք ունեցող հիվանդերի թիվն ամբողջ աշխարհում, ինչպես և Հայաստանում, տարեկան ավելանում է շուրջ 10%-ով:

Եթե 2010թ. Հայաստանում առկա էր 128 դիալիզային տեղ, որից 94-ը` Երևանում, 34-ը` մարզերում, ապա 2016թ.` 167   դիալիզային տեղից 115-ը Երևանում է, 52-ը` մարզերում:

1993թ.-ից «Արաբկիր» ԲԿ-ում կատարվում են երիկամի փոխպատվաստման վիրահատություններ: 2002-2016թթ. ընկած ժամանակահատվածում տարեկան իրականացվել է շուրջ 10 փոխպատվաստում` միայն կենդանի դոնորներից: Ըստ մասնագետների գնահատման, Հայաստանում իրականում երիկամի փոխպատվաստման կարիք ունի հեմոդիալիզ ստացող հիվանդների շուրջ 85%-ը: Ներկայումս ՀՀ ԱՆ դիտարկում է երիկամի փոխպատվաստման համար տարեկան ֆինանսավորման ավելացման հնարավորությունը՝ մինչև 2022 թվականը հասցնելով 70 փոխպատվաստման»,-ասվում է հաղորդագրությունում: