Նավթի համաշխարհային գներն աճում են
Տնտեսություն
01.05.2019 | 15:56Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են. գրում է inform.kz-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,82 դոլարով՝ հասնելով մինչև 72,78 դոլար մեկ բարելի դիմաց:
WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) աճել է 0,41 դոլարով և կազմում է 63.91 դոլար մեկ բարելի դիմաց։