Ուզում է սեփականատեր լինի, միևնույն է՝ քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունի. Մանե Թանդիլյանը՝ Գագիկ Ծառուկյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի համոզմամբ՝ անգամ սեփականատերը քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունի:

«Ընդհանուր առմամբ՝ մեր կուսակցությունը միշտ էլ որոշում է հայտնել առ այն, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է հստակ տարանջատված լինեն շատ պարզ պատճառով: Քաղաքականության մեջ բինզեսի առկայությունը, երբ դա միախառնված է, ստացվում է այն պատկերը, ինչ ունենք այսօր խորհրդարանում: Այս քննարկումների արդյունքում տեսաք: Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, մի տնտեսվարողի շահերի համար աշխատում է մի ամբողջ խմբակցություն, հատկապես, որ տվյալ պատգամավորը հանդիսանում է սեփականատեր: Մենք, չգիտես ինչու, սեփականատերը և օլիգարխը տարանջատեցինք մինչև ԱԺ ընտրությունները, բայց ուզում է սեփականատեր լինի, միևնույն է, քաղաքականությամբ զբաղվելու իրավունք չունի, որովհետև ակնհայտորեն ստացվում է, որ իր քաղաքական դիրքորոշումն ազդում է տվյալ ոլորտի քաղաքականության վրա: Այս պարագայում մենք ականատես եղանք բիզնեսի և քաղաքականության միախառնմանը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ըստ Թանդիլյանի՝ բիզնեսը հավատարմագրային կառավարման հանձնելը դեռևս չի համարվում շահերի փոփոխություն, որովհետև տվյալ անձը շարունակում է ունենալ բիզնես շահեր տվյալ ոլորտի տնտեսվարման մեջ:

«Ավելին ասեմ, երբ ԱԺ ամբիոնից հնչում է, որ Արմավիրում, թե որտեղ գործարան եմ բացում, ակնհայտորեն մարդը հայտարարում է այն մասին, որ փաստացի զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Եվ այս ինքնախոստովանությունը բերում է այն համոզման, որ ակնհայտորեն ունենք քաղաքականության ու բիզնեսի միախառնում»,- շարունակեց Մանե Թանդիլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան