Սերգեյ Բագրատյանը Վայոց ձորում քաոսային վիճակ է ստեղծել. Եղեգիս համայնքի ներկայացուցիչ

Լուրեր

01.05.2026 | 11:43
Եվրախորհրդարանը ցանկանում է ՀՀ-ի ընտրությունները պաշտպանել ռուսական ազդեցությունից․ DW-ի անդրադարձը
01.05.2026 | 11:33
ՖԻՖԱ-ի նախագահը հաստատել է՝ Իրանը կմասնակցի ԱԱ-2026-ին․ Դոնալդ Թրամփն արձագանքել է
01.05.2026 | 11:31
«Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները». ՈՒՂԻՂ
01.05.2026 | 11:16
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
01.05.2026 | 11:01
Աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը․ ՀՀ նախագահ
01.05.2026 | 10:48
«Զեբրն» իրականում ներկված ավանակ էր․ կենդանաբանական այգուց կենդանի չի փախել
01.05.2026 | 10:44
Արման Ծառուկյանը RAF-ում կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ
01.05.2026 | 10:36
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Տուապսեի վրա. ծովային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել
01.05.2026 | 10:21
Առաջնահերթ խնդիր է գործադուլի իրավունքի երաշխավորումը․ ՄԻՊ-ի ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
01.05.2026 | 10:00
Մայիսի 2-ից 5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն
01.05.2026 | 09:46
Աշխատում է քաղաքացին՝ զարգանում է տնտեսությունը՝ ապահովելով պետության առաջընթացը․ Ալեն Սիմոնյան
01.05.2026 | 09:27
Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում, և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ է․ ՀՀ վարչապետի ուղերձը
30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
Բոլորը

Նպատակս մեր քաղաքացիների ու քաղաքական գործիչների համար  Սերգեյ Բագրատյանի դեմքը բացահայտելն է: Ապրիլի 27-ին Եղեգնաձորում տեղի ունեցած միջադեպի հետ կապված այսօր հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց  Լիազորված ֆերմեր, «Գեղաստղ» ծրագրի կազմակերպչական գծով տնօրեն Տիգրան Եղոյանը։

«Այսպիսի արարքները Սերգեյ Բագրատյանի հոգեկերտվածքի մասն են: 2000 թվականին Արտաբույնք գյուղի ընտրությունների ժամանակ նա փորձել է քվեախցիկ ներխուժել և քվեատուփը գողանալ։ Երբ ոստիկանը փորձեց միջամտել, նա հարվածեց ոստիկանին։ Եվ քանի որ ԲՀԿ-ն այն ժամանակ կոալիցիայի մաս էր և իշխանական բուրգին էր կանգնած, գործը կարճվեց»,- նշեց Տիգրան Եղոյանը։

Եղեգիս խոշորացված համայնքի ներկայացուցիչը պնդեց՝ Սերգեյ Բագրատյանը Վայոց ձորում քաոսային վիճակ է ստեղծել. «Այնտեղ ամեն բան ինքն է տնօրինում։ Նա ընդհանրապես իրավասու չէ խոսել ժողովրդի անունից, առավել ևս՝ իրավունք չունի Քաղաքացու օրը խանգարելու»:

Տիգրան Եղոյանի խոսքով՝ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը վերջին շրջանում հետևողականորեն կոռուպցիոն բացահայտումներ է արել, ինչն էլ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանին դուր չի եկել։

«Սերգեյ Բագրատյանի համար Ռազմիկ Տոնոյանը ցանկալի անձ չէր։ Եվ սա էր պատճառը, որ վերջինիս մասին ասել էր՝ «Դու ո՞վ ես, որ գաս՝ Վայոց ձորում հարց լուծես»»,- ասաց Եղոյանը։

Նրա  խոսքով՝ նախկին իշխանությունների օրոք նմանատիպ հայտարարություն Սերգեյ Բագրատյանը նաև իր մասին է արել։ «Կոչ եմ անում ՀՔԾ-ին և Ոստիկանությանը՝ զբաղվել այս հարցով։ Դիմում եմ Վայոց ձորի բնակչությանը՝ հավաքվե՛ք, ոտքի՛ կանգնեք և պայքարեք օրենքին հակասող քայլերի դեմ»,- ասաց նա:

Եղոյանը հավելեց, որ այսօրվա ասուլիսին Սերգեյ Բագրատյանը ևս հրավիրած է եղել, բայց չի ներկայացել։ Այնուամենայնիվ, նշեց, որ հետագայում պատրաստ է Բագրատյանի հետ անձամբ բանավիճել:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը հաղորդում էր ներկայացրել Ոստիկանության Եղեգնաձորի բաժին՝ տեղեկացնելով, որ Քաղաքացու օրվան նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը: Ըստ Տոնոյանի հաղորդման՝ պատգամավորն ու վարչական շրջանի ղեկավարն իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ ու անվայել արտահայտություններ են հնչեցրել, վիրավորել, փորձել են հարձակվել իր վրա ու հարվածներ հասցնել: