Բոլոր 13 հարցերով պայմանավորվածություններ են ձեռք բերվել, այդ թվում՝ խնդրահարույց․ Տիգրան Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 13:35
Դատարանը քննում է Ծառուկյանի կալանքը երկարաձգելու հարցը․ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 13:31
Փաշինյանի որոշմամբ Խաչատուր Խաչիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
03.09.2026 | 13:24
ԵԽ Միջազգային առևտրի հանձնաժողովը կողմ քվեարկեց Հայաստանին արտոնություններ տալու նախագծին
03.09.2026 | 13:20
41-ամյա Մոդրիչը՝ Իտալիայի Ա Սերիայի խորհրդանշական հավաքականում
03.09.2026 | 13:15
ԱՄՆ դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է երկու տարվա ազատազրկման՝ պատժամիջոցները շրջանցելով ամերիկյան սարքավորումները ՌԴ մատակարարելու համար
03.09.2026 | 13:04
Վրեժ Մխիթարյանն ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել ՊԵԿ նախագահի տեղակալ
03.09.2026 | 12:54
Ես 102 ռազմաբազայի հարց չեմ բարձրացրել, բայց եթե որոշեն դուրս բերել՝ չենք առարկի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 12:42
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 989 տոննա դիզվառելիք
03.09.2026 | 12:31
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 12:21
«Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» տրանսֆերային ռեկորդներ են գրանցել
03.09.2026 | 12:12
Կարեն Անդրեասյանը վերանշանակվեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում
03.09.2026 | 12:10
Պապոյանը՝ ՌԴ շուկայից չհրաժարվելու // Լավրովը՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը կորցնելու մասին․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 12:03
Արտահանման ծավալների խնդիրը լուծված է, մենք դիվերսիֆիկացնում ենք․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 11:55
ՌԴ-ն Օդեսայում հարվածել է բազմահարկ շենքի. վիրավորվել է 17 մարդ, այդ թվում՝ 3 երեխա
03.09.2026 | 11:44
Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացիա չկա․ առևտրատնտեսական կապերը զարգանում են․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հանդես եկան լրատվամիջոցների համար հայտարարությամբ։

Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց, որ քննարկվել են խնդրահարույց մի շարք հարցեր, որոնք կոնսենսուս են պահանջում․ «Վարչապետների մակարդակով քննարկումը թույլ է տալիս հենց նիստի շրջանակում ունենալ քաղաքական որոշումներ։ Եվ այսօր մենք ձեզ զեկուցում ենք, որ բոլոր 13 հարցերով ձեռք են բերվել պայմանավորվածություններ»։

Նա թվարկեց խնդրահարույց մի քանի հարցեր, որոնք ԵՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ նիստում քննարկվել են։ Կարևորագույն թեման եղել է բիզնեսի գործունեության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծումը։ Կողմերը կոնսենսուսի են եկել հակադեմպինգային հետաքննության ֆունկցիայի կիրառման մասով, ինչը կիրառվում է ԵՏՄ շուկայում անդամ երկրների բիզնեսմենների շահերը պաշտպանելու նպատակով։

Տիգրան Սարգսյանի ներկայացմամբ՝ հաջորդ խնդրահարույց հարցը վերաբերել է շաքարին, և ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում հաջորդ տարվա հունվարի 1-ից շաքարը կընդգրկվի այն ապրանքների շարքում, որոնք չպետք է հայտնվեն ազատ տնտեսական գոտում: «Այսինքն՝ մենք ստեղծում ենք առավել մրցակցային պայմաններ»,- նշեց ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան