«Անցումային արդարադատության օրակարգը կարելի է համարել փակված, որևէ լուրջ պրոցես այստեղ տեղի չի ունենա». Հովհաննես Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը համամիտ է ներկա նախարար Արտակ Զեյնալյանի հետ, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին քաղաքական ապաստան տալու-չտալու հարցը Ռուսաստանի սուվերեն իրավունքն է:

«Տեսականորեն, այո՛, հնարավոր է ապաստան խնդրել, բայց քիչ թե շատ իրեն հարգող երկիր, որը գնահատում է իր սուվերենությունը, մերժելու է այդ դիմումները»,- ասաց  Հովհաննես Մանուկյանը՝ հավելելով, որ միջազգային նման պրակտիկա չկա, որ որևէ երկրում քրեորեն հետապնդվող անձին քաղաքական ապաստան տրվի: «Քաղաքական ապաստան տրվում է քաղհալածյալներին»,- շեշտեց Մանուկյանը:

Դիտարկմանը, թե Ռուսաստանը դե ֆակտո ապաստան է տվել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին՝ Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, որ իրեն հայտնի չէ՝ ինչ փաստարկներով չեն արտահանձնվում այդ անձինք՝ հորդորելով դիմել պատկան մարմիններին:

Նա նաև չի կարծում, որ Միհրան Պողոսյանի միլիոնները կարող են դեր խաղալ ՌԴ-ից ապաստան ստանալու հարցում:

Իր արդարադատության նախարար աշխատած շրջանում՝ 2014-2015 թթ., տեղեկություններ էին շրջանառվում, որ համակարգում վճռորոշ դերակատարը  հենց ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանն էր, և նախարարն անգամ շատ քայլեր ստիպված էր նրա հետ համաձայնեցնել, քանի որ Պողոսյանը Սերժ Սարգսյանի մտերիմն էր:

«Անկեղծ ասած՝ նման հարցադրումը կարող էր ծիծաղ առաջացնել ինձ մոտ, եթե իրականում դա շատ տխուր իրավիճակ չլիներ: Որովհետև եթե հանրության մեջ կա կարծիք, որ նախարարության ծառայության ղեկավարը կարող է նախարարության գլոբալ խնդիրների հետ կապված որոշումներ կայացնել, դա մեր հասարակության ողբերգությունն է իրականում»,- ի պատասխան՝ ասաց Հովհաննես Մանուկյանը՝ շարունակելով. «Այո՛, տեղեկություններ շրջանառվում էին, և այդ տեղեկությունները կապված էին նրա հետ, որ որոշ հարցերում և որոշ անձանց նկատմամբ անպատժելիության մթնոլորտ կար»: Նա, միաժամանակ, հերքեց, թե Պողոսյանը կարող էր միջամտել նախարարության գործունեությանը:

Հիշեցմանը, թե այն ժամանակ ասել է, որ Միհրան Պողոսյանը լավ աշխատող է, իսկ այսօր խոսում է անպատժելիության մթնոլորտից, Մանուկյանն ասաց. «Ես տարիների, նույնիսկ տասնամյակների տարբերությամբ իմ հայտարարությունները չեմ խմբագրում, և կրկին անգամ կարող եմ ասել, որ ԴԱՀԿ ծառայությունում Միհրան Պողոսյանը բավական արդյունավետ և կազմակերպված աշխատանք էր տանում»:

Արդարադատության նախկին նախարարը նաև հաստատեց, որ նախկինում Հայաստանում կոռուպցիա է եղել: «Այո՛, բավական լայնածավալ կոռուպցիա է եղել մեր երկրում, որոշ ոլորտներում նաև համակարգված կոռուպցիա է եղել»,- ասաց արդարադատության նախկին նախարարը՝ միաժամանակ նշելով, որ իրեն կոռուպցիոն ցուցումներ չեն եղել: «Ես ցուցումներ չեմ ընդունել՝ որպես դատավոր և որպես դատարանի նախագահ աշխատած տարիներին: Ընդհանրապես որևէ ցուցում չեմ ընդունել, և հավատացեք, այո՛, ես անկախ եմ գործել»:

Հովհաննես Մանուկյանի կարծիքով՝ Հայաստանի նոր իշխանությունը բաց է թողել անցումային արդարադատության կիրառման պահը: «Անցումային արդարադատության օրակարգը կարելի է համարել փակված, որևէ լուրջ պրոցես այստեղ տեղի չի ունենա»,- նշեց Մանուկյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյությում:

Մարինե Խառատյան