Հայերին ուղերձ հղելը քեզ չի փրկում․ Էրդողանը՝ Մակրոնին

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հանդիպման ընթացքում կրկին անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային: Այս մասին հայտում է Ռուսարմինֆոն։

«Հայերի վերաբնակեցումը ոչ ցեղասպանություն էր, ոչ էլ մեծ ողբերգություն: Այն ուղղակի ցավալի իրադարձություն էր, որը 100 տարի առաջ է  տեղի ունեցել՝ ծանր պայմաններում », – հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Էրդողանը կրկին դիմել է այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը․ մասնավորապես՝ Ֆրանսիային և վերջինիս նախագահ Էմանուել Մակրոնին։

«Թուրքիային մեղադրող երկրները պատասխանատու են Առաջին և Երկրորդ Համաշխարհային պատերազմներում զոհված 70 միլիոն մարդու համար: Ֆրանսիայի նախագահը դա պետք է լավ իմանա»,- ասել է Էրդողանը։

Դիմելով Ֆրանսիայի նախագահին, Էրդողանը հայտարարել է․ «Պարո՛ն Մակրոն, Ֆրանսիայում բնակվող 700 հազար հայերին ուղերձ հղելը քեզ չի փրկում։ Քաղաքականության մեջ, առաջին հերթին, սովորիր ազնիվ լինել»։

Էրդողանի այս ելույթն անցնող տարվա ընթացքում Ցեղասպանության թեմայով արդեն երրորդն է։ Թուրքիայի հայերին ուղղված նախորդ ելույթներում ու հաղորդագրություններում Էրդողանն Օսմանյան կայսրությունում ապրող հայերին «հանցավոր խմբեր» էր անվանել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը կոչ էր արել գնահատական տալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Հայոց ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի վիրավորական հայտարարություններին:

 

Նելլի Մելքոնյան