Հայաստանի վերջին 3 կառավարություններն ափսոսացին 5 մլն դոլար վճարել և դառնալ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի հիմնադիր անդամ. Հրանտ Բագրատյան

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, որում նշում է, որ Հայաստանի վերջին 3 կառավարություններն ափսոսացին 5 մլն դոլար վճարել և դառնալ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի հիմնադիր անդամ, որը ֆինանսավորում է «Մետաքսի ճանապարհի» նախագծերը։

«Պեկինում ընթանում է «Մետաքսի ճանապարհ» 2-րդ ֆորումը։ Մասնակցում է 40 երկրի նախագահ։ Այնտեղ են Պուտինը, Նազարբաևը, Ալիևը և այլն։ Վերջին ճշգրտումներն են կատարվում 3 հիմնական ճանապարհների 6 ենթատարբերակների ուղղությամբ։ Ֆինանսավորումն ընթանում է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի միջոցով։

Բանկն ունի 100 մլրդ դոլարի կապիտալ և 1 տրլն դոլարի վարկային ռեսուրս։ Հայաստանի վերջին 3 կառավարություններն ափսոսացին 5 մլն դոլար վճարել և դառնալ բանկի հիմնադիր անդամ։

Ներկայումս բանկի միջոցներով հսկայածավալ շինարարություն են անում ռուսները, ադրբեջանցիները (նկատենք, որ այս երկրներն ունեն առևտրի դրական հաշվեկշիռ և, սովորաբար, վարկեր չեն վերցնում), վրացիները, ղազախներն ու ղրղզները։ Եվրասիական մայրցամաքը մի 10 տարուց անճանաչելիորեն կփոխվի։

Լավ, գազամուղները մեզ շրջանցում են, նավթամուղներն ու երկաթուղիները նույնպես։ Ավտոճանապարհային ծրագրե՞ր էլ չենք կարողանում մտնել»,- գրել է նա: