«Նաիրիտ»-ում բռնկված հրդեհի դեպքով նշանակվել են փորձաքննություններ

Լուրեր

15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 14:30
«ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ «Ղարաբաղը Հայաստան է, և վերջ», նախկին նախագահները չեն ստացել արժանի պատիժը»․ Ալիևի հերթական հակահայկական հայտարարությունները
15.10.2026 | 14:22
Երեք ամսից ՌԴ-ն կասի` երկաթուղում ներդրում անո՞ւմ է, թե՞ ոչ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 28-ին՝ ժամը 13:10-ին, ԱԻն-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտա 70 հասցեում գտնվող «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածքում հրդեհ է բռնկվել: Հրդեհի հետևանքով այրվել են պահեստարաններում պահեստավորված նյութերը, ջերմահարվել բետոնե տարողությունները և այրվել հարակից խոտածածկ տարածքները: Հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հաջողվել է կարճ ժամանակահատվածում հրդեհը տեղայնացնել է և կանխել դրա տարածումը գործարանի տարածքում:

Օգոստոսի 29-ին, ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից տեղում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ: Մասնավորապես՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, բացատրություններ են վերցվել ականատեսներից:

Քանի որ հրդեհի առաջացման պատճառը և նյութական վնասը որոշելու համար անհրաժեշտ են հատուկ մասնագիտական գիտելիքներ, ուստի ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 243, 246 և 248 հոդվածների հատկանիշներով, նշանակվել են հրդեհատեխնիկական, քիմիական, շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություններ, որոնց կատարումը հանձնարարվել է ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին:

Հրդեհի վերաբերյալ նյութերը ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժին: