Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին

Լուրեր

03.09.2026 | 13:59
Կաշառք ստանալու համար ձերբակալվել են ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնում ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք
03.09.2026 | 13:58
Ռուսաստանը Հայաստանի երկաթուղու կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու պատճառ չի տեսնում
03.09.2026 | 13:53
Շնորհակալություն պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարան. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:50
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Մոսկվայի մարզի շենքերին, գրոհել Սոչիի նավահանգստի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:42
Իսկ ո՞վ ասաց, որ ԵՏՄ անդամները հավատարմության երդում են տվել, որ մնալու են միության անդամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 13:35
Դատարանը քննում է Ծառուկյանի կալանքը երկարաձգելու հարցը․ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 13:31
Փաշինյանի որոշմամբ Խաչատուր Խաչիկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
03.09.2026 | 13:24
ԵԽ Միջազգային առևտրի հանձնաժողովը կողմ քվեարկեց Հայաստանին արտոնություններ տալու նախագծին
03.09.2026 | 13:20
41-ամյա Մոդրիչը՝ Իտալիայի Ա Սերիայի խորհրդանշական հավաքականում
03.09.2026 | 13:15
ԱՄՆ դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է երկու տարվա ազատազրկման՝ պատժամիջոցները շրջանցելով ամերիկյան սարքավորումները ՌԴ մատակարարելու համար
03.09.2026 | 13:04
Վրեժ Մխիթարյանն ազատվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել ՊԵԿ նախագահի տեղակալ
03.09.2026 | 12:54
Ես 102 ռազմաբազայի հարց չեմ բարձրացրել, բայց եթե որոշեն դուրս բերել՝ չենք առարկի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 12:42
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 989 տոննա դիզվառելիք
03.09.2026 | 12:31
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 12:21
«Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» տրանսֆերային ռեկորդներ են գրանցել
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Կաի Կաարելսոնին (նստավայր՝ Թբիլիսի): Այս մասին տարածած հաղորդագրության մեջ ասված է․

«Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ Կառավարությունը կարևորում է բարեկամ Էստոնիայի հետ հարաբերությունների զարգացումն ու էստոնիայի բարեփոխումները համարում օրինակելի նաև մեր երկրի համար: Օգտվելով առիթից՝ փոխվարչապետն իր երախտիքի խոսքն է հղել Էստոնիայի իշխանություններին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը առաջինը վավերացնելու համար: Անդրադառնալով ՀԸԳՀ-ին՝ Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ համաձայնագիրը բարեփոխումների օրակարգ է Կառավարության համար, որի հիման վրա նաև մշակվում են առանձին ենթակառուցվածքային ռազմավարությունները: Փոխվարչապետը ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որտեղ սպասվում են բարեփոխումներ, ինչպես նաև անդրադարձել Կառավարության կառուցվածքի փոփոխություններին և դրանց բովանդակությանը:

Դեսպան Կաի Կաարելսոնը փոխվարչապետին հայտնել է էստոնական կողմի պատրաստակամությունը աջակցելու ՀՀ կառավարությանը՝ առաջ քաշած բարեփոխումների իրականացման գործընթացում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել թվայնացման գործընթացի կարևորության, մարդու իրավունքների և կոռուպցիայի դեմ պայքարում դրա դերի և հանրային կառավարման բարեփոխումների առանցքային կետերի շուրջ: Փոխվարչապետն ու դեսպանը երկուստեք ընդգծել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, առևտրի ուղղություններով համագործակցության զարգացման առկա ներուժի իրացման կարևորությունը»: