ՌԴ Դաշնային խորհուրդն արձագանքել է Թրամփի՝ միջուկային զենքից հրաժարվելու կոչին

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի անդամ Սերգեյ Ցեկովը Russian.rt.com-ի հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։ Վերջինս նշել էր, թե Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Չինաստանը պետք է ազատվեն միջուկային զենքերից։

«Նման հայտարարությունները Թրամփին բնորոշ չեն: Նա շատ հակասական հայտարարություններ է անում: ԱՄՆ-ն մեկ զինվում է, մեկ նախագահն առաջարկում է ամբողջությամբ հրաժարվել միջուկային զենքից: Այդուհանդերձ, պետք էր, որ նա հանդես գար սպառազինությունների մրցավազքի դադարեցման վերաբերյալ հայտարարությամբ», – հայտարարել է Ցեկովը:

Նա նաև նշել է, որ առաջատար երկրների համար միջուկային զենքը զսպող միջոց է։

«Եթե Թրամփն այս հարցում իսկապես որևէ մտադրություն ունի, ապա այժմ կարող է միակողմանի որոշումներ ընդունել: Օրինակ, ցույց տալ, թե ամերիկացիներն իսկապես հրաժարվում են միջուկային զենքից և պատրաստվում են զինաթափվել», – ասել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը պետք է հրաժարվեն միջուկային զենքից:

Թրամփը հավելել էր, թե տեսել է՝ ինչպես «Պուտինը Ռուսաստանում հայտարարել է, որ ուրախ է աջակցել ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի հարցում»:

 

Նելլի Մելքոնյան