ԱՄՆ-ից զենք ձեռք բերելու առաջարկ չեմ ստացել. Դավիթ Տոնոյանը՝ Բոլթոնի հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Սահմանին իրավիճակը կայուն է։ Կրակոցներ են հնչում, բայց ոչ թիրախավորված»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Անդրադառնալով զենքի մատակարարման վերաբերյալ հարցին, նախարարն ասաց․ «Բոլոր այն մատակարարումները, որոնք պիտի կատարվեն տարվա վերջ, մյուս տարվա ընթացքում բոլորի վերաբերյալ պայմանավորվածություններ կան, բայց մանրամասներ չեմ կարող ասել։ Երբ որ մատակարարվի կասենք»։

Նախարարը խոսեց նաև Բոլթոնի ԱՄՆ-ից զենք ձեռք բերելու հնարավորության մասին․ «Ես դեռևս որևիցե առաջարկ չեմ ստացել։ Նման հայտարարություն եղել է, բայց ես որևէ առաջարկ չեմ ստացել։ Մենք շուկան դիտարկում ենք որակի և գնի համատեքստում»։

Նշենք, որ հոկտեմբերի 25-ին Հայաստանում գտնվող ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դեռևս վերջնական որոշում չունի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը չեղարկելու վերաբերյալ, որով արգելվում է ԱՄՆ կառավարության կողմից օգնություն տրամադրել Ադրբեջանին: «Ես չեմ կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինի որոշումը»,- ասել էր Բոլթոնն՝ ընդգծելով, որ Հայաստանն իր զենքի մեծ մասը ձեռք է բերում Ռուսաստանից, Ադրբեջանը նույնպես իր զենքի 80 տոկոսը ձեռք է բերում Ռուսաստանից, ինչպես նաև, որ ամերիկյան զենքը ռուսականից լավն է։

Մանրմասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան