Խորհրդարանականների թիվը պետք է կրճատվի. Լիլիթ Մակունցը՝ ԸՕ փոփոխությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ

– Տիկի՛ն Մակունց, անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ամենամեծ խմբակցությունը ղեկավարում է երիտասարդ կին: 88 հոգուց բաղկացած խմբակցություն, որտեղ ավելի քան 60-ը տղամարդիկ։ Դժվար չէ՞ համակարգել բոլորի աշխատանքը:

– Իհարկե՝ դժվարություններ կան, բայց ամեն ինչ հաղթահարելի է, եթե սահմանես, թե ինչ չափանիշներով և ինչ ուղով եք ընթանում։ Ես այն համոզմանն եմ, որ արդյունավետ աշխատանքը մեծապես շահում է մթնոլորտից: Եվ շատ ջանքեր եմ գործադրում, որ միջանձնային հարաբերությունները և ընդհանուր մթնոլորտը լինեն դրական:

– Լրացավ հեղափոխության մեկ տարին։ Ընդդիմախոսները ձեզ մեղադրում են մի շարք խոստումներ ու հայտարարություններ չկատարելու մեջ: Օրինակ՝ հրաժարում սուպերվարչապետական համակարգից, կախարդական փայտիկ կամ զրո կոռուպցիա չունենալու, Ալեքսանդր Սարգսյանի՝ գոնե մեկ 50/50 չհայտնաբերելու և նման այլ երևույթների համար: Իրականում չկայի՞ն այդ երևույթներ, որ շտկեիք, թե՞ ընթացքում պարզել եք, որ ձեր այդ հայտարարություններն ու խոստումներն առայժմ պետք չէ իրականացնել:

– Վարչապետն անդրադարձել է այն հարցերին, թե ինչ խոստումներ են տրվել հեղափոխության օրերին և ինչ է արվել դրանից հետո: Այնպես որ՝ այդ հարցին լրացուցիչ չեմ անդրադառնա։ Բայց անդրադառնանք այլ տեսանկյունից. քաղաքացիների կողմից մեր նկատմամբ եղած մեծ վստահությունն օգնել է կայուն պահել տնտեսությունն ու բանկային համակարգը։ Նաև պիտի ընդունել, որ Կառավարության առաջին 8 ամիսներն անցումային էին, բայց եթե թվարկենք, թե ինչ է տեղի ունեցել այդ ժամանակ, կարող ենք ասել, որ այո՛, համակարգային կոռուպցիա չկա։ Առնվազն բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակում դա բացառվում է:

– ՊՎԾ-ում կամ Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած դեպքերին բարձրաստիճան պաշտոնյաներ չէի՞ն առնչվում։

– Այս փուլում ես չեմ ցանկանում խախտել անմեղության կանխավարկածը և գնահատականով հանդես գալ, բայց ցանկացած միջադեպ, կասկած անհետևանք չի մնա։ Այլ խնդիր է, որ քաղաքական կամքով պայմանավորված՝ չպետք է լինի կոռուպցիա և պետք է ինստիտուցիոնալ մակարդակով հիմնարար քայլեր ձեռնարկել։ Մեկ տարվա ընթացքում բուժաշխատողների մի հատվածի աշխատավարձերն են բարձրացել, սեպտեմբերից 10 տոկոսով կբարձրանա բոլոր ուսուցիչների աշխատավարձը, կբարձրանա նաև զինծառայողների աշխատավարձը։ Սոցիալական տարբեր խնդիրներին ուղղված քաղաքականություն և այլ ծրագրեր են մշակվում:

– Այնուամենայնիվ՝ ձեր ընդդիմախոսները հակադարձում են, որ վերը թվարկած խնդիրները վարչապետի անմիջական վերահսկողության ներքո գտնվող կառույցների համակարգման տիրույթում են, բայց ձեր ընդդիմախոսները կարծում են, որ դրանց լուծման ուղղությամբ նկատելի առաջընթաց չկա:

– Ընդամենը 4-րդ ամիսն է, որ մենք որպես պատգամավոր աշխատում ենք խորհրդարանում, փորձել ենք սկսել գործարկել այն գործիքները, որոնցով սուպերկառավարության որոշ գործառույթներ մեզ վրա կվերցնենք և վերահսկողություն կսահմանենք։ Մասնավորապես՝ անկախ ՀՀ պատմության մեջ երբեք չի եղել դեպք, որ ԱԺ-ն Կառավարության անդամներին հրավիրեր, և նախարարները պատասխանեին պատգամավորների հարցերին։ Իսկ երբ խոսում ենք սուպերվարչապետության մասին, մենք չենք հրաժարվում մեր խոստումներից և քայլ-քայլ գնալու ենք այդ ուղղությամբ։ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարությամբ հանդես եկավ, որ շուտով նախաձեռնվելու են սահմանադրական փոփոխություններ, որի շրջանակում մենք անպայման ներկայացնելու ենք առաջարկ, որ ԱԱԾ, ՊԵԿ և Ոստիկանության ղեկավարները նախարարների հետ միասին կմասնակցեն ԱԺ-ի հետ հարցուպատասխանին:

– Ե՞րբ եք նախաձեռնելու այդ փոփոխությունները, մինչև այս խորհրդարանի աշխատանքների ավա՞րտը։

– Օր առաջ ենք ձեռնարկելու: Արդեն սկսել ենք Ընտրական օրենսգրքի, Կուսակցությունների մասին օրենքի փոփոխության շուրջ քննարկումները։ Աշխատանքային խումբ է ձևավորվել, բայց սկսելու ենք հանրային քննարկումներով:

ԸՕ-ում ի՞նչ փոփոխություններ եք նախաձեռնում։ Ներկայացնելու եք միայն այն տարբերակը, որն աշնանը չընդունվե՞ց, թե՞ նոր առաջարկներ էլ ունեք:

– Կքննարկենք, կտեսնենք: Բայց, անձամբ իմ կարծիքով, խորհրդարանականների թիվը պետք է կրճատվի:

– Խորհրդարանը ձևավորվում է նաև բոնուսային սկզբունքով, ինչը կարող է ավելացնել պատգամավորների թիվը։ Այդ տարբերակը հանվելո՞ւ է:

– Քանի դեռ մենք քննարկումները չենք սկսել, չէի ցանկանա գնահատականներով հանդես գալ։ Բայց այդ ուղղությամբ խմբակցությունների հետ մեր առաջին հանդիպմանը տպավորություն ունեցա, որ քաղհասարակությանն էլ մեր աշխատանքներին ներգրավելով՝ կկարողանանք լավ ԸՕ ունենալ։

– Քաղհասարակությանն այդ աշխատանքներին ե՞րբ եք ներգրավելու։ Օրինակ՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանն ասում է, թե եթե քաղհասարակությունն այդ աշխատանքներում որոշում կայացնելու իրավունք չունենա, չի մասնակցելու:

– Կարծում եմ՝ խորհրդարանական ձևաչափով աշխատանքն արդեն որոշակի կանոններ է սահմանում, որտեղ քաղհասարակությունը կարող է հանդես գալ առաջարկություններով։ Այդ առաջարկներն ընդունելու համար մենք բաց ենք, և դա մեզ օգնելու է: Իսկ եթե որոշում կայացնելու իրավունք չկա, դա չի նշանակում, որ մասնակցություն նույնպես չկա։ Ի դեպ՝ Դանիել Իոաննիսյանի կամ քաղհասարակության այլ ներկայացուցիչների կողմից նույնպես առաջարկներ ստանում ենք, որոնք որպես օրենսդրական նախաձեռնություն դիտարկում ենք:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան