Պուտինը հայտարարել է, որ գոհ է Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից

Լուրեր

06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» ոչ-ոքի խաղաց «Սյոնի» հետ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ գոհ է Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։

«Բանակցությունների արդյունքներից բոլորս գոհ ենք․ թե՛ ես, թե՛ իմ գործընկերները։ Կիմ Չեն Ընը բավականին բաց մարդ է, որն ազատ քննարկում էր օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը»,- նշել է ՌԴ նախագահը։

Քննարկվող հարցերի շարքում Պուտինը նշել է երկու երկրների հարաբերությունները, ՄԱԿ-ի գծով պատժամիջոցների թեման, Հյուսիսային Կորեա-ԱՄՆ հարաբերությունները, ինչպես նաև Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը։

«Մենք խոսել ենք շատ մանրամասն, տարբեր կողմերից քննարկել այս բոլոր խնդիրները»,- ընդգծել է Վլադիմիր Պուտինը։

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Հյուսիսային Կորեայի վերաբերյալ բանակցությունների ձևաչափի վերականգնումն անհրաժեշտ կլինի, երբ հարցը հասնի Փյոնգյանգի հարցով միջազգային երաշխիքներին, սակայն այս պահին դրա խիստ անհրաժեշտությունը չկա։

«Չգիտեմ՝ դա պե՞տք է արդյոք այս պահին։ Այդուհանդերձ,  համոզված եմ, որ եթե դրան հասնենք, ապա կարիք կլինի կողմերից մեկի համար երաշխիքներ մշակել․ այս դեպքում՝ Հյուսիսային Կորեայի համար, քանի որ առանց միջազգային երաշխիքների չենք կարողանա»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը։

Ըստ նրա՝ եթե միայն ԱՄՆ-ի կամ Հարավային Կորեայի կողմից երաշխիքները բավարար չլինեն,  ապա Հյուսիսային Կորեայի համար միջազգային երաշխիքների համակարգի մշակման համար վեցակողմ բանակցությունների ձևաչափի անհրաժեշտություն կառաջանա։

Պուտինը նաև հայտարարել է, որ հնարավոր է Ռուսաստանի, Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև համատեղ ենթակառուցվածքային ծրագրերի իրագործումը։ Ըստ նրա՝  այն կնպաստի Կորեական թերակղզում վստահության բարձրացմանը։

ՌԴ նախագահը խոսել է նաև  Հյուսիսային և Հարավային Կորեաներում երկաթուղային ճանապարհների տեղադրման մասին՝ ասելով, որ արդեն իսկ ելք կա դեպի Ռուսաստան, բայց առայժմ հնարավոր չի եղել գոնե առաջին փորձնական խումբն ուղարկել։ Պուտինը հույս է հայտնել, որ մի օր կկարողանան անել դա և որքան շուտ, այնքան լավ։

 

 

Նելլի Մելքոնյան