Ոստիկանության պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական դիրքն ու կեղծիք կատարել

Լուրեր

12.11.2026 | 13:55
Լևոն Քոչարյանի օգնականը դատի է տվել Ազգային ժողովի աշխատակազմին․ պահանջում է թույլատրել իր մուտքը խորհրդարան
12.11.2026 | 13:48
Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և կեղծիք կատարելու վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա:

Այսպես, նախաքննական նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Թալինի բաժնի աշխատակիցները 2017թ.-ի մայիսի 23-ին վիճաբանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ՀՀ քաղաքացիներ Կ. Մ.-ին ու Գ. Խ.-ին և տևական ժամանակով ապօրինի պահել հիշյալ բաժնում: Ըստ նախաքննական նյութերի` Գ. Խ.-ի անձնական խուզարկությունն իրականացվել է առանց ընթերակաների, սակայն ոստիկանների կողմից կազմված արձանագրությունում ակնհայտ կեղծ տվյալներ են ներառվել նշված գործողությանը ընթերակաների մասնակցության վերաբերյալ: Կեղծ տվյալներ են ներառվել նաև Կ. Մ.-ի մասնակցությամբ դեպքի վայրի զննության վերաբերյալ կազմված արձանագրությունում:

Բացի այդ, նյութերի նախապատրաստման ընթացքում Թալինի բաժնի օպերլիազորն ու ավագ հետաքննիչը Կ. Մ.-ին, ինչպես նաև բերման ենթարկված երկու այլ քաղաքացիների ուղղորդել են բացատրություններում ներառել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, թե իբր վերջիններս ականատես և մասնակից են եղել Թալին քաղաքի տարբեր վայրերում տեղի ունեցած խուլիգանության  դեպքերին:

Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով:

Կատարվում է նախաքննություն: