Թուրքիայի արտգործնախարարը հերքել է S-400-ները Ադրբեջանում տեղակայելու մասին լուրերը

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հերքել է թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված այն ենթադրությունները, թե Թուրքիան Ռուսաստանի կողմից մատակարարվելիք S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեը կարող է ժամանակավորապես տեղակայել Ադրբեջանում և Կատարում. գրում է ermenihaber-ը:

«S-400-ները Կատարում կամ Ադրբեջանում տեղակայելու մասին հարց մեր օրակարգում չկա։  Նման հարց երբևէ օրակարգում չի էլ եղել։  Այդ հարցի շուրջ մամուլում տևական ժամանակ խոսվում է, սակայն նման հարց չկա։ Մենք Ռուսաստանի հետ պայմանագիր կնքեցինք։ Այժմ բանակցում ենք այդ համակարգերի հանձման շուրջ։ Եթե Ռուսաստանը մտադիր լիներ Ադրբեջանին վաճառեր այդ համակարգերը, ապա ուղիղ Ադրբեջանին կվաճառեր, միջնորդի կարիք չկա, չէ՞ որ երկու երկրների հարաբերությունները շատ լավ են», ասել է Չավուշօղլուն։

Նկատենք, որ ադրբեջանական լրատվամիջոցներում նման կեղծ լուրեր տարածվեցին այն բանից հետո, երբ թուրք վերլուծաբաններից մեկը այդ թեմայի մասին գրել էր իր հոդվածներից մեկում։ Նշյալ հոդվածում հեղինակը ընդամենը նման ցանկություն էր հայտնել, այնինչ ադրբեջանական լրատվամիջոցները դա լիովին այլ  կերպ էին ներկայացրել։

Բացի այդ էլ, երբ  Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ այդ S-400 համակարգերը տեղակայվելու են Անկարայում ու Ստամբուլում, նա կարծես փաստացի հերքեց ադրբեջանական լրատվամիջոցների տարածած ապատեղեկատվությունը։