Իշխանության ճիգերը բավարար չեն Ցեղասպանության ճանաչման գործում. ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը չեն բավարարում գործող իշխանության ճիգերը՝ Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ։

«Մեզ ընդհանրապես չեն բավարարում այդ ուղղությամբ գործադրված ճիգերը, ակնկալում ենք ավելի շատ աշխատանք։ Միշտ կարելի է ավելին անել և ավելի մեծ ազդեցություններ ունենալ այս հարցում աշխարհում»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։

Անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է գնահատում, որ ԵԽԽՎ-ում վարչապետ Փաշինյանն անդրադարձ չկատարեց Հայոց ցեղասպանությանը, Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշեց․ «Նախընտրելի պետք է լիներ, որ պարոն վարչապետը Ցեղասպանության մասին մեկ կամ երկու նախադասություն ասեր, իհարկե, չեմ ուզում ասել, որ դա միտումնավոր արվեց։ Որպես Դաշնակցություն՝ ակնկալում էինք, որ այս ամսվա մեջ նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Ցեղասպանության մասին խոսեին»։

Հակոբ Տեր-Խաչատուրյանից լրագրողները հետաքրքրվեցին նաև թե գործող իշխանությունից ՀՅԴ-ն ինչ դժգոհություններ ունի։

«Թավշյա հեղափոխության նպատակների իրագործման, անկախ դատական համակարգի անկախացման, մենաշնորհների դեմ պայքարում պատրաստ ենք աջակցել իշխանությանը, մի քիչ տարօրինակ էր մեզ համար, որ այս բազում հարցերի մեջ առաջ նետվեց օրհներգի փոփոխության հարցը։ Մեր մտահոգությունն այն է, որ որոշ շրջանակների մեջ միտում կա թերագնահատել այդ արժեքները»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։