Բնապահպանության նախարարությունը «Նաիրիտում» օդի աղտոտվածության փորձաքննություն է իրականացրել

Լուրեր

15.10.2026 | 23:20
Գիտության ոլորտին լրացուցիչ 2.35 մլրդ դրամ կհատկացվի․ 12 կենտրոն կվերազինվի
15.10.2026 | 22:55
Վանաձորում տղամարդու տնակից հայտնաբերվել է 491 գրամ մարիխուանա, հրացան և փամփուշտներ
15.10.2026 | 22:37
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է վարդագույնով՝ ի նշան կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի
15.10.2026 | 22:19
Գուտերեշին է ներկայացվել Հայաստանի ազգային տաղավարը COP17-ի Կապույտ գոտում
15.10.2026 | 21:51
Ադրբեջանցի ակտիվիստը, որը հիջաբի արգելքի դեմ բողոքող դպրոցականների համար ուսուցում էր կազմակերպել, անհետ կորել է
15.10.2026 | 21:24
Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղազախստանի նախագահին
15.10.2026 | 21:13
ԱՄՆ-ը կարող է Իրանի դեմ MOAB ռումբեր կիրառել. CNN
15.10.2026 | 21:00
Ադրբեջանը մեծ գլխացավանք կստանա՝ անկլավները չփոխանակելով․ ՀՀ-ն Արծվաշենը կկառավարի, ինքը չի կարող 3-ի դեպքում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 20:48
Կլիմայի փոփոխության դեմ պայքարը պահանջում է քաղաքական կամք․ Դավիթ Համբարյան
15.10.2026 | 20:33
COP17-ի օրերին «Մերիդիան» համալիրի տարածքում արգելվելու են դրոնների թռիչքները
15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
Բոլորը

ՀՀ Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից 2017թ. օգոստոսի 28-ին ժամը 14:30-15:00–ի սահմաններում «Նաիրիտ» գործարանի հարակից տարածքներում իրականացվել են մթնոլորտային օդի աղտոտվածության նմուշառումներ: Մթնոլորտային օդում ակտիվ նմուշառմամբ որոշված գետնամերձ օզոնի եւ ազոտի երկօքսիդի պարունակությունները դիտվել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների / ՍԹԿ/ տիրույթներում, ծծմբի երկօքսիդը գերազանցել է ՍԹԿ-ն 1,6 , ընդհանուր փոշին՝ 3,6 անգամ: Տարածքի մերձակայքում տեղադրված 6 պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան 5 դիտակետում գերազանցել է ՍԹԿ-ն 1,1-4,8 անգամ: Բոլոր 6 դիտակետերում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն 2,1-6,0 անգամ:

ՀՀ կառավարության 2008 թ. հոկտեմբերի 16-ի N1186 որոշման համաձայն վտանգավոր է համարվում մթնոլորտի աղտոտվածության այն մակարդակը, որի դեպքում ՍԹԿ-ն երկու օրից ավելի գերազանցում է 20-29 անգամ, 8 ժամից ավելի՝ 30-49 անգամ կամ 2 ժամից պակաս՝ 50 անգամ եւ ավելի, այսինքն, արձանագրված կոնցենտրացիաները բազմակի անգամ ավելի ցածր են, քան վտանգավորության նվազագույն շեմը:Հետեւաբար, արձանագրված գերազանցումները մարդու առողջության համար անմիջական վտանգ չեն ներկայացնում:

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է նաեւ, որ «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհից որեւէ քաղաքացի մարմնական վնասվածք չի ստացել։ Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում ծխահարված հրշեջներն անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։

Առողջապահության Նախարարությունը խորհուրդ է տալիս հրդեհի հարակից տարածքների բնակիչներին, որտեղ զգացվում են դրա հետեւանքով առաջացած արգասիքները (փոշի, անսովոր հոտ, ծուխ), փակել բնակարանների դռները եւ պատուհանները։

Առավել խոցելի են երեխաները, հղի կանայք, ծերերը եւ շնչառական հիվանդություններ (մասնավորապես` ասթմա, բրոնխիտ, սիրտթոքային անբավարարություն) ունեցողները։

Նշյալ հիվանդություններով տառապող անձանց խորհուրդ է տրվում բաց չթողնել իրենց առօրյա դեղորայքի ընդունումը, խստագույնս հետեւել բժշկի նշանակումներին, իսկ հիվանդության սրացման ախտանիշների դեպքում՝ անհապաղ դիմել բժշկի: Դիտարկումները շարունակվում են եւ դրանց վերաբերյալ պարբերաբար կներկայացվի տեղեկատվություն: