Հայաստանում կա պայմանավորվածություն, որ կոռուպցիան, որպես կենսաձև, մեզ համար անհանդուրժելի է․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 14:25
Մենք դատավորներին չենք զանգում, նրանք գործում են առանց հրահանգների. Սոնա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:17
Առուշ Առուշանյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում․ ՔՊ-ականը՝ Գորիսի նախկին փոխքաղաքապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:12
«Ալ Նասրը» 10 ֆուտբոլիստով կամային հաղթանակ է տարել 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:08
Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանի ներքաղաքական զարգացումները մեկնաբանելուց․ Պեսկով
26.08.2026 | 14:03
Ես 21 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:00
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 13:55
Կահույքի ոլորտում իրացման շրջանառությունն աճել է 26.7%-ով․ ՊԵԿ
26.08.2026 | 13:51
Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
26.08.2026 | 13:46
PFA. Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու խորհրդանշական հավաքականը
26.08.2026 | 13:37
Հայկական Arins Group-ը գնում է Վրաստանում Terabank-ը և Biltmore հյուրանոցը․ վրացական ԶԼՄ-ներ
26.08.2026 | 13:27
ԱՄՆ-ը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների համար դիմումների ընդունումը
26.08.2026 | 13:18
Ավելի անխոցելի թեկնածու կարող էիք առաջադրել․ Բաքոյանը՝ Իրինա Յոլյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 13:10
Ինչ խնդիրներ են արձանագրվել 2025 թ․ ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում․ ՀՔԱՎ-ի զեկույցը
26.08.2026 | 13:00
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
26.08.2026 | 12:51
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը ժամանակավորապես վերաբացելու շուրջ
Բոլորը

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի համոզմամբ՝ Հայաստանում համակարգային կոռուպցիայի բացակայությունը չի նշանակում, որ իշխանության վերին էշելոններում կոռուպցիա չկա։

Այս մասին այսօր «Հեղափոխությունից մեկ տարի անց. ամփոփիչ գնահատականներ» թեմայով քննարկման ժամաանկ ասաց  քաղաքագետը:

«Դա նույնիսկ չի նշանակում, որ երկրի առաջին պաշտոնը զբաղեցնող անձը պետք է կոռուպցիայից զերծ լինի, որ մենք ասենք, թե երկրում համակարգային կոռուպցիա չկա։ Մենք ունենք միջազգային պրակտիկայում այնպիսի օրինակներ, երբ երկրի առաջին պաշտոնը զբաղեցնող պաշտոնյան մեղադրվել է կոռուպցիայի մեջ, և այդ դեպքում որևէ մեկը չի ասել, թե տվյալ երկիրը թաթախված է կոռուպցիայի մեջ, ընդհակառակը՝ ասվել է, որ այդ երկրում առկա է ժողովրդավարության բարձր ցուցանիշ, երբ երկրի թիվ մեկ դեմքին կարող են դատապարտել։ Դա նաև փաստում է, որ տվյալ երկրում պետական բոլոր ինստիտուտները՝ դատական մարմիններ և այլն, աշխատում են»,- ասաց քաղաքագետը՝ նշելով, որ այսօր Հայաստանի իշխանության ամենաբարձր մակարդակներում չկա համաձայնություն, որ գործելու են կոռուպցիոն սխեմաներով։

«Մեզ մոտ իրավիճակը հակառակն է՝ կա պայմանավորվածություն, որ կոռուպցիան, որպես կենսաձև, մեզ համար անհանդուրժելի է։ Մենք տեսնում ենք, որ իրավապահ մարմինները որևէ խոչընդոտ չունեն ամենաբարձր մակարդակներում քրգործեր հարուցելու և դա կարևոր ցուցանիշ է»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան