«Կապանի լեռնահարստացման կոմբինատից» մեծ արժողության մալուխ են գողացել

Լուրեր

12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է «Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ից կատարված գողությունը. 2 անձ ներգրավվել է որպես կասկածյալ: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

2017թ. օգոստոսի 3-ին` ժամը 00:19-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք մուտք են գործել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության Շահումյանի անվան հանքի տեխնիկայի կայանման հրապարակ և կտրելու եղանակով հափշտակել խոշոր չափի արժողության սնուցման մալուխը:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում:

Նախնական քննությամբ ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է գողությունը, փաստական տվյալներ ձեռք բերվել՝  հափշտակությունը Կապան քաղաքի երկու բնակիչների կողմից կատարված լինելու վերաբերյալ։ Վերջիններս ձերբակալվել են որպես կասկածյալ և հարցաքննվել դեպքի շուրջ։ Կասկածյալները ցուցմունք են տվել՝ կատարված գողության մեխանիզմի և քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ, կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հանդիսացող կացինը:

Նկատի ունենալով, որ կասկածյալներին վերագրվում է միջին ծանրության հանցանքի կատարում, որի վերաբերյալ նրանք տվել են խոստովանական ցուցմունքներ, և վարույթն իրականացնող մարմինը հիմքեր չունի ենթադրելու, որ ազատության մեջ գտնվելով՝ նրանք կարող է խոչընդոտեն քրեական գործի նախաքննությանը կամ ներգործեն վկաների վրա՝ քննիչը որոշում է կայացրել՝ կասկածյալներին արգելանքից ազատելու մասին։

Նախաքննությունը շարունակվում է