Հանձնարարականը պոզով-պոչո՞վ է լինում. Փաշինյանը դժգոհ է ՃՈ–ից

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձավ կառավարության նիստերից մեկում իր արած հայտարարությանն այն մասին, որ քաղաքացիները պետք է աշխատեն ՃՈ հետ, նկարահանեն խախտումներն ու ուղարկեն ոստիկանություն` դրա դիմաց ստանալով բալեր։

«Ճանապարհային ոստիկանությունը պիտի աշխատեր այս ուղղությամբ, այս օրենքի փաթեթի վրա, բայց չի աշխատել, որովհետև համարել է, որ ես դրա մասին հանձնարարություն չեմ տվել։ Թեև իմ արած հրապարակային հայտարարությունն իրենք պիտի ի գիտության ընդունեին ու քայլեր ձեռնարկեին»,–ասաց Փաշինյանը հավելելով, որ բալային համակարգի հետ կապված աշխատանքն ընթանում է և իրեն տրված տեղեկանքով առաջիկա մեկ ամսվա մեջ արդեն փաթեթը կուղարկվի Ազգային ժողով։

«Ասում են, որ հանձնարարական չեմ տվել, բայց այն, որ ես կառավարության նիստում այս մեխանիզմի անհրաժեշտության մասին հայտարարություն եմ անում, բավական չէ՞, բա հանձնարարականը պոզով-պոչո՞վ է լինում»,-նկատեց վարչապետը։