«Միայն ասֆալտին փռելով կամ պատին ծեփելով բարեփոխումներ չես իրականացնի». Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.02.2026 | 12:38
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի երկարաձգի Ռուսաստանի հետ կնքված СНВ-III միջուկային պայմանագիրը․ նա «նոր՝ բարելավված» համաձայնագիր է առաջարկել
06.02.2026 | 12:30
Տապալել ենք գյուղատնտեսության ոլորտը․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 12:24
Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է Օմանի իր գործընկերոջ հետ՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ
06.02.2026 | 12:21
Ալեն Սիմոնյանը Ռոբերտ Քոչարյանից 1 մլն դրամ փոխհատուցում է պահանջում
06.02.2026 | 12:17
Իտալիայում մեկնարկում են ձմեռային Օլիմպիական խաղերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 12:08
Թող դիմեն դատարան. Պապիկյանը` գնդերեցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 12:00
Հրապարակում մեքենա է շրջվել // Թրամփը Փաշինյանին ու Ալիևին «լավ առաջնորդներ» է անվանել․ ԼՈՒՐԵՐ
06.02.2026 | 11:54
Հայկ Սարգսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.02.2026 | 11:52
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայ Առաքելական եկեղեցին հալածանքի չի ենթարկվում
06.02.2026 | 11:43
Զինված միջադեպ Բաքվի դպրոցներից մեկում. աշակերտը կրակել է ուսուցչի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.02.2026 | 11:33
Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի հավասարակշռել իր քաղաքականությունը. Ալեն Սիմոնյան
06.02.2026 | 11:24
Կարգալույծ հռչակված քահանաները եկեղեցու դեմ հայց են ներկայացրել. պահանջում են իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնում
06.02.2026 | 11:16
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ անում հեռանալ Իրանից Հայաստան կամ Թուրքիա
06.02.2026 | 11:10
Հայաստանի պարենային անվտանգությունը տարածաշրջանային հնարավոր ապաշրջափակման համատեքստում. ՈՒՂԻՂ
06.02.2026 | 11:06
Ռոման Բերեզովսկին պատմել է՝ ինչու է հեռացել Հայաստանի հավաքականի մարզչական շտաբից
Բոլորը

Մեկ տարի առաջ Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցավ: Ի՞նչ դեմք ունի այսօր հեղափոխությունը: Այս թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է բեմադրիչ Ռուբեն Բաբայանի հետ:

– Պարո՛ն Բաբայան, Դուք տեսնո՞ւմ եք՝ ուր է գնում հեղափոխությունը:

– Դժվար հարց եք տալիս… Ինձ համար դժվար է որոշել պրոցեսների ընթացքը: Քանի որ պրոցեսները բազմաբովանդակ են և բազմավեկտոր, դժվար է միանշանակ գնահատական տալ: Կարծում եմ՝ այն, ինչ կապված է ժողովրդավարության, մարդու իրավունքների հետ, ավելի շոշափելի է ընթացքը, թե ուր ենք գնում: Այն, ինչ կապված է տնտեսության հետ, ես մասնագետ չեմ և կարծում եմ, որ ճիշտ կլինի՝ մասնագետները վերլուծեն: Իսկ այն, ինչ կապված է մշակույթի հետ, կարծում եմ՝ դեռ ընդհանրապես որևէ քայլ արված չէ, որովհետև խոսքը, բոլոր դեպքերում, կառուցվածքային փոփոխությունների, ռազմավարություն որոշելու մասին է:

– Մեր մշակույթը պատրա՞ստ է այդ հեղափոխությանը:

– Հաճախ է խոսվում այդ մասին: Մշակութային հեղափոխությունը բացարձակապես որևէ կապ չունի հեղափոխության հետ: Առավել ևս՝ մշակութային հեղափոխությունը չի իրականացվում կաբինետներում: Բերեմ պարզ օրինակ մեր պատմությունից. այն կինոն, որն իր հետ բերեց Փարաջանովը խորհրդային ամենադաժան տարիներին, դա հեղափոխություն էր, այն պոեզիան, որը բերեց Չարենցը, հեղափոխություն էր: Սոցիալական, քաղաքացիական հեղափոխությունը կամ հեղափոխական տրամադրություններն արվեստի, մշակույթի հեղափոխության հետ որևէ կապ չունեն: Ի՞նչ է պետք ոչ միայն արվեստի, մշակույթի, այլ նաև տնտեսության և կրթության համար. ազատությո՛ւն: Ստեղծագործել, արարել կարող է միայն ազատ քաղաքացին, անհատը:

– Նոր իշխանությունը, Ձեր տպավորությամբ, ավելի տեխնոկրատ չէ՞, քան, այսպես ասած, մշակութակերպ:

– Կարծում եմ՝ այո՛: Եվ կարծում եմ՝ դա գալիս է նրանից, որ չի մշակվել, երևան չի բերվել մշակույթի զուտ կիրառական նշանակությունը հասարակության համար: Մշակույթը շարունակվում է ընկալվել որպես կղզիական մի երևույթ, ինչ-որ բան, որը հնուց ստացել ենք, ստիպված հետներս տանում ենք, չգիտենք՝ ինչ անել: Իրականում ինձ համար մշակույթն ունի շատ կիրառական, կարևոր սկզբունք, որից կախված է, թե մենք ինչ երկիր ենք ուզում ունենալ: Նկատի ունեմ՝ արժեքային համակարգի տեսակետից: Եթե մեր արժեհամակարգի կենտրոնում մարդն է, առանց մշակույթի հնարավոր չէ ձևավորել այդ հոգեբանությունն ու այդ փիլիսոփայությունը: Շատ կարևոր է մշակույթի ազդեցությունը, մշակութային կրթությունը, որովհետև նա է ձևավորում հնարավորություն՝ համակերպվել աշխարհի հետ, հավասարը հավասարի նման մտնել հարաբերությունների մեջ, չկիսել հանրությունը յուրայինների և թշնամիների:

– Պարո՛ն Բաբայան, երբ հանրապետության վարչապետն ասում է՝ «կփռենք ասֆալտին, պատերով կտանք», սա մարդու անհատակա՞ն վարք է, թե, այնուամենայնիվ, պետության հրամայական՝ հաշվի առնելով մարտահրավերները:

– Մեկ տարի առաջ տեղի ունեցած հեղափոխությանը մասնակցեցին բազմաթիվ մարդիկ և ողջունեցին: Ես կարծում եմ՝ շատ կարևոր է, որպեսզի այսօրվա իշխանությունը գիտակցի, որ ներկայացնում է բոլոր խավերին, այլ ոչ միայն լյումպենական զանգվածը՝ իր պահանջներով և իր բառապաշարով: Ես ուզում եմ, որ այն, ինչ ասվում է, ավելի մոտ լինի ինձ՝ իմ արժեքային համակարգին:

– Դուք չեք ուզում լսել ասֆալտին փռելու մասին…

– Ոչ միայն չեմ ուզում, դա ինձ չի ուրախացնի: Եթե պարզապես ասվի, որ կպատժվեն բոլոր նրանք, ովքեր խախտում են օրենքը, ինձ դա բավական է: Իմ երևակայությունը նման համեմատություններով արթնացնելը… ես դրա կարիքը չունեմ: Եվ կարծում եմ՝ շատ ու շատ մարդիկ դրա կարիքը չունեն: Իհարկե՝ կա որոշակի զանգված, որն ուրախանում է գոնե երևակայության մեջ նման պատկերներ տեսնելիս:

– Գուցե՝ դա՞ էլ է հեղափոխության բառապաշարից, որ մարդիկ հասկանան, որ իրավիճակ է փոխվել:

– Իրավիճակը փոխվում է ոչ միայն բառապաշարով, այլ երբ սկսում են աշխատել ուրիշ մեխանիզմներ: Եվ, ի վերջո, յուրաքանչյուր հեղափոխություն արդարացված է լինում նրանով, որ հեղափոխությունից հետո սկսում են տեղի ունենալ բարեփոխումները: Եթե բարեփոխումները չեն իրականանում, դա դառնում է պարզապես իշխանափոխություն: Մեր նպատակը բարեփոխումներն են: Բարեփոխումները շատ լուրջ պրոցես են, և միայն ասֆալտին փռելով կամ պատին ծեփելով բարեփոխում չեն իրականացնում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան