Սերժ Սարգսյանի ելույթին սպասում է 60 հազար քաղաքացի, որոնք գնալով շատանում են. Շարմազանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ես շատ ուրախ եմ, որ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքի անհրաժեշտությունը և սպասումը մեծ է, նա կխոսի և ո՛չ մեկ անգամ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

Factor.am-ը Շարմազանովից հետաքրքրվեց՝ ի՞նչ զարգացումներ են հետևելու Սերժ Սարգսյանի հայտարարությանը և արդյո՞ք հասարակությունը պատրաստ է լսել մի ղեկավարի խոսքը, որին մեկ տարի առաջ հարյուր հազարավոր մարդիկ մերժեցին:

«Հիմա, եթե ես այստեղ պատմեմ, թե նա ի՞նչ է խոսելու, էլ իմաստը ո՞րն է, որ նա խոսի: Պարոն նախագահին լսելու ցանկություն ունեն և նրա խոսքին սպասում են բազմաթիվ քաղաքացիներ: Առնվազն 60 հազար քաղաքացի, որոնք մեզ ձայն են տվել, և նրանք գնալով շատանում են»,- պատասխանեց Էդուարդ Շարմազանովը: Մեր դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը հայոց պատմության մեջ կմնա որպես ղեկավար, որի կառավարման շրջանում 800 հեկտար տարածքային կորուստ ունեցանք, Շարմազանովն արձագանքեց. «Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանն ապրիլյան պատերազմի ժամանակ հաղթել է: 800 հեկտարից եթե խոսում եք, կողքը դրեք նաև այն ութ հազար հեկտարը, որ ազատագրվել է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան