Հայկ Սարգսյանը Միքայել Մելքումյանին հորդորում է ժողովրդի կառավարության նախարարի վրա ձայն չբարձրացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 15:55
«Իսպանիան ավերված երկիր է»․ Թրամփը կրկին կոշտացրել է հռետորաբանությունը Մադրիդի հասցեին
04.09.2026 | 15:51
Մարալ Արթինը կխաղա Սաուդյան Արաբիայում
04.09.2026 | 15:45
Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի 3 կազմակերպություն
04.09.2026 | 15:33
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագիծը կանգ է առել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ Bloomberg
04.09.2026 | 15:21
ՀՀ նախագահը հանդիպել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրայի հետ
04.09.2026 | 15:10
Շուրջ 230 մլն դրամի բռնագանձման պահանջ՝ նախկին փոխքաղաքապետից // Փաշինյանը խոսել է ջրի խնդիրների մասին․ ԼՈՒՐԵՐ
04.09.2026 | 15:05
Ուիթքոֆն ու Քուշները կայցելեն Մոսկվա ու Կիև սեպտեմբերի 5-6-ը. ԶԼՄ-ներ
04.09.2026 | 14:53
Պետք է ջրի շուկան ազատականացվի. Փաշինյան
04.09.2026 | 14:40
Factor TV-ն արժանացել է 2026 թվականի Free Media Award միջազգային մրցանակին
04.09.2026 | 14:28
Հայաստանը դիմել է երրորդ երկրի Բաքվում գտնվողներին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու նպատակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 14:15
Կառլո Անչելոտին հյուրընկալվել է «Ռեալին» ու խոսել Մոուրինյոյի մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.09.2026 | 14:06
Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացրել են խաչի տեսքով դաջվածքները․ Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 13:53
Նիկ Կիրյոսը մեկ ամսով որակազրկվել է կոկաին օգտագործելու համար
04.09.2026 | 13:44
Վահագն Խաչատուրյանը Պրահայում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգն ու արտաքին քաղաքական առաջնահերթությունները
04.09.2026 | 13:33
Երևանում սեպտեմբերի 4-5-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվող «Պետտուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծի քվեարկությունից առաջ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց, որ ծավալված քննարկումը ցույց է տալիս, որ սա ապագա չունեցող օրենք է և շատ կարճ ժամանակ հետո փոխվելու է:

«Ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախարարին, ես խորհուրդ կտամ, որ շատ-շատ երկար մտածի: Ոչ թե մտածի, այլ շատ երկար մտածի։ Այս ամբիոնից քաղաքական ճշգրիտ մեսիջներ հաղորդի: Դուք ունեք քաղաքական պաշտոն և ինքնուրույն պետք է մշակեք ու իրականացնեք ձեր ոլորտի քաղաքականությունը: Ո՞րն է  Ձեր ինքնուրույն մշակած քաղաքականության իրականացումը, ոչ մի բան»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը շատ բարձր տոնայնությամբ։

Ի պատասխան «Իմ քայլը» խմբակցությունից Հայկ Սարգսյանն ասաց. «Երբ Դուք Ձեր ձայնը բարձրացնում եք ժողովրդի կառավարության ներկայացուցչի՝ նախարարի վրա, Ձեր ասածն ավելի չի արժևորվում: Մյուս անգամ, խնդրում եմ, ժողովրդի կառավարության նախարարի վրա ձայն չբարձրացնեք»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան