ESMT բիզնես դպրոցի ուսանողները գաղափարներ կառաջարկեն Գյումրիի համար. IDeA հիմնադրամ

Լուրեր

03.09.2026 | 16:09
Ալեն Սիմոնյանն ու Կատարի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային զարգացումները
03.09.2026 | 16:00
«Հնարավորություն կա». Պուտինը՝ Ուկրաինայում պատերազմի խաղաղ կարգավորման մասին
03.09.2026 | 15:51
Էստոնիայի պաշտպանության նախարարը հայտարարել է հրաժարականի մասին Ուկրաինայի համար արկերի գնման շուրջ սկանդալից հետո
03.09.2026 | 15:42
Եվրոպայի աշխարհաքաղաքական ծանրության առանցքը տեղաշարժվում է դեպի Հայաստան, Ադրբեջան, Վրաստան և Թուրքիա․ ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսե
03.09.2026 | 15:37
Թրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»
03.09.2026 | 15:35
Իրանի բանակը հայտարարել է ԱՄԷ-ում ու Քուվեյթում ԱՄՆ ռազմաբազաներին հարվածելու մասին
03.09.2026 | 15:30
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը, որի գործող չեմպիոնն է
03.09.2026 | 15:26
Ո՛չ քննարկել ենք, ո՛չ էլ մեր մտքով նման բան է անցել․ Փաշինյանը՝ ՌԴ քաղաքացիների համար վիզա ներդնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 15:19
Վանի առևտրաարդյունաբերական պալատն առաջարկում է Վանում ստեղծել Հայաստան-Թուրքիա տնտեսական կապերը համակարգող ներկայացուցչություն
03.09.2026 | 15:13
Փաշինյանն ու Կիպրոսի նախագահը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերությունների հետագա զարգացումը
03.09.2026 | 15:10
Փաշինյանը՝ 102-րդ ռազմաբազայի ՀՀ-ից հեռանալու մասին // Սիմոնյանը՝ Ադրբեջան այցելելու մասին․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 15:06
Ադրբեջանի հետ Սահմանադրության հարց չենք քննարկել. դա մեր օրակարգի մեջ չի մտնում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 15:02
3 օտարերկրացի 367 գրամից ավելի հերոին են տեղափոխել Հայաստան՝ թմրամիջոցով փաթեթները կուլ տալու եղանակով
03.09.2026 | 14:56
Առաջին գործարքն արդեն եղել է. Փաշինյանը` Հայաստանից Ադրբեջան ապրանք վաճառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 14:52
59 քաղաքացուց ավելի քան 1 մլրդ դրամ են հափշտակել՝ ներկայանալով ԱԱԾ, ոստիկանության և ԿԲ աշխատակիցներ
Բոլորը

IDeA հիմնադրամից տեղեկացնում են, որ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կողմից Գյումրիում իրականացվող ծրագրի շրջանակում Բեռլինի Կառավարման և տեխնոլոգիաների եվրոպական դպրոցի  (ESMT Berlin) ուսանողները մարտի 31-ից մինչև ապրիլի 8-ն ուսումնական այցով գտնվում էին Հայաստանում։

«2018թ․ դեկտեմբերին IDeA-ն հայտարարել էր ESMT բիզնես դպրոցի հետ համագործակցության մեկնարկի մասին, ըստ որի ծրագրերի կառավարման մասնագիտացում ստացող ուսանողները ներգրավվել են Գյումրիում IDeA-ի կողմից իրականացվող «Բարեկամության» զբոսայգու վերակառուցման նախագծում։

Զբոսայգու վերակառուցման գաղափարն արտահայտում է հայ ժողովրդի երախտագիտությունն  այն բոլոր երկրներին ու ազգերին, որոնք 1988 թ․-ի ավերիչ երկրաշարժից հետո օգնության ձեռք են մեկնել Հայաստանին։ Ծրագրով նախատեսվում է վերակառուցել Գյումրիի Շառլ Ազնավուրի հրապարակին հարակից «Բարեկամության» զբոսայգին, և այն դարձնել հանրային հանգստի կազմակերպման ինքնատիպ վայր։ Նախագիծը յուրօրինակ է, քանի որ պարունակում է սոցիալական ձեռներեցության, բարեգործության և պետական-մասնավոր համագործակցության բաղադրիչներ։

IDeA – ESMT համագործակցության շրջանակում ուսանողները մեկ շաբաթ անցկացնել են Գյումրիում, այցելել քաղաքի տեսարժան վայրեր, թանգարաններ, շրջել «Բարեկամության» զբոսայգում, եղել քաղաքային շուկայում, հանդիպել Գյումրիի երիտասարդների, ճարտարապետների, վարպետների, քաղաքի ձեռներեցների ու խոստումնալից ստարտափերի հեղինակների հետ։ Այցի արդյունքներով ուսանողները կմշակեն ու IDeA-ին կառաջարկեն բիզնես գաղափարներ ու լուծումներ  «Բարեկամության» զբոսայգու հայեցակարգի համար։

«Մենք անհամբերությամբ սպասում ենք Գյումրի այցելած ուսանողների խոստումնալից գաղափարներին, որոնք կլրացնեն մեր հիմնադրամի կողմից արդեն արված աշխատանքները և կամբողջացնեն այգու հայեցակարգը», – նշում է IDeA հիմնադրամում Գյումրիի զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը։

ESMT դպրոցում սովորող, ազգությամբ պակիստանցի Սայեդ Ահմադ Նամիրն առաջին անգամ է Հայաստանում։  Նա տպավորված է գյումրեցիների  հյուրընկալությամբ։

«Առաջինը, ինչն ինձ տպավորեց Գյումրիում, մարդկանց հումորն էր և հյուրընկալությունը։

Մարդիկ բարի են, բաց են զբոսաշրջիկների առջև։ Տեղացիների հետ մեր հանդիպումներից մեզ համար պարզ դարձավ, որ նրանք ցանկանում են մասնակցել քաղաքի վերափոխմանը։ Հուսով եմ, որ մեր այցի արդյունքում պատրաստվելիք  ուսումնասիրությունն օգտակար կլինի զբոսայգու բիզնես մոդելի ձևավորման համար»,- ասում է Սայեդ Ահմադ Նամիրը։

Նիգերիացի ուսանող Մուջահիդ Աբդուլլային էլ նշում է, որ ինքն ու իր ընկերները փորձելու են գտնել այնպիսի լուծումներ, որոնց շնորհիվ «Բարեկամության» զբոսայգում կմիահյուսվեն Գյումրիի արվեստը, պատմությունը, տեխնոլոգիաները, նորարարությունը, սոցիալական ձեռներեցություն ու փոքր և միջին բիզնեսը։

«Զբոսայգին պետք է մի վայր դառնա, որը կներկայացնի Գյումրին՝ իր ամբողջ ներկապնակով ու ինքնությամբ։ Մեր գաղափարներով մենք պետք է ցույց տանք, որ քաղաքն ունի աշխույժ երիտասարդություն, որը հավատում է իր քաղաքի վերածննդին ու ապագային»,- ասել է Մուջահիդ Աբդուլլային»,- ասված է հաղորդագրությունում: